Ամբողջական տարբերակ
MediaMax
Հայ  |  Руc  |  Eng
> Գիտություն
Հայաստանը՝ WPI նախագծային կենտրոնների քարտեզի վրա
12.06 10:58

Ուորսեսթերի պոլիտեխնիկական ինստիտուտը (WPI) գործարկել է Armenia Project Center-ը: Կենտրոնն ինստիտուտի բակալավրիատի ավարտական կուրսերի գլխավոր ծրագրերից մեկի՝ Ինտերակտիվ որակավորման նախագծի (IQP) շրջանակներում է, որն ուսանողներին միասին աշխատելու, իրական խնդիրների անդրադառնալու եւ դրանք լուծելու փորձով է ապահովում:

Բացի Մասաչուսեթսի շրջանի նախագծային կենտրոններից՝ ուսանողներն իրենց աշխատանքներն իրականացնելու համար կարող են ընտրել աշխարհի ավելի քան 40 կենտրոններից մեկը, որոնք տեղակայված են Անգլիայից մինչեւ Ալբանիա, Հարավային Աֆրիկայից մինչեւ Չինաստան:

Ինչպես տեղեկանում ենք WPI կայքից՝  2017թ-ին այդ քարտեզի վրա ավելացել է նաեւ Հայաստանը:

Գաղափարի հեղինակները ազգությամբ հայ պրոֆեսորներ են՝ Մետաղի մշակման ինստիտուտի (MPI) հիմնադիր-տնօրեն Դիրան Ապելյանն ու Foisie բիզնես դպրոցի խորհրդի անդամ Միքայել Աղաջանյանը:

«Մերիլենդի չափսերով եւ 3 մլն բնակչությամբ փոքր երկիրը 2016թ.-ի սեպտեմբերի նշել է Խորհրդային միությունից իր անկախացման 25 տարին, եւ Ապելյանը շտապում է մատնանշել երիտասարդ երկրում առկա բազմաթիվ հնարավորությունները»,- գրել է ինստիտուտի կայքն ու մեջբերել պրոֆեսորի խոսքը,- «Հայաստանը 25 տարեկան է, բայց ունի 3 հազար տարվա պատմություն: Ուսանողների համար կատարյալ հնարավորություն է տեսնելու հասարակության վրա տեխնոլոգիաների ազդեցությունը՝ նախագծերի կազմման, իրականացման եւ արդյունքների հասնելու ընթացքում»:

Միքայել Աղաջանյանը հույս է հայտնել, որ նախագծային կենտրոնն ուսանողներին կխրախուսի Հայաստանի հետ պոտենցիալ համագործակցության հարցում. «Հայաստանն իր տեխնոլոգիաներով հայտնի էր որպես Խորհրդային միության Սիլիկոնային հովիտ: Շատ մարդիկ չգիտեն կամ ծանոթ չեն, բայց հնարավոր է, որ ուսանողները մի օր Հայաստանին կնայեն որպես մի երկրի, որի հետ կարելի է համագործակցել ապագայում»:

Ինստիտուտի կայքում նշվում է, որ հնարավորություններով լի երիտասարդ Հայաստանը հրաշալի վայր է WPI ուսանողների համար՝ սկսելու իրենց նախագծային փորձը: Քանի որ կենտրոնը դեռ փորձարարական փուլում է, ուսանողների համար հասանելի են երկու ծրագրեր:

My Armenia Cultural Heritage Tourism ծրագիրը USAID-ի եւ Սմիթսոնյան ինստիտուտի համագործակցության արդյունք է: Շատ զբոսաշրջիկներ մնում են մայրաքաղաք Երեւանում եւ չեն համարձակվում գնալ շրջաններ, որտեղ բացահայտելու բազմաթիվ բաներ կան: Հայաստանը երկիր է, որն ունի հստակ ազգային գանձեր՝ ճարտարապետություն, խաղողագործությունն, խոհարարական արվեստ եւ արհեստներ: Այն դրախտ է թռչնասերների համար. ունի ավելի շատ թռչնատեսակներ, քան ամբողջ մոլորակում է (դա, ըստ լեգենդի, պայմանավորված է այն բանով, որ Նոյյան տապանը բիբլիական Արարատի վրա է վայրէջք կատարել): WPI ուսանողները, որոնք աշխատում են այս նախագծի վրա, կօգնեն զարգացնել կայք, որը նպատակ ունի խթանել տուրիզմը գյուղական բնակավայրերում՝ օգտագործելով շուկայի սեգմենտավորման մոտեցումը:

Armenian EyeCare Project (AECP)-ում ուսանողները կաշխատեն Աչքի շարժական հիվանդանոցի վրա, որը ճանապարհորդում է երկրի հեռավոր գյուղերում եւ ծառայություններ է մատուցում մարդկանց, ովքեր ի վիճակի չեն մայրաքաղաք մեկնել: AECP-ում այժմ ընթանում է հինգ տարածաշրջանային կենտրոնների կառուցումը, որի նպատակն է պատշաճ խնամք ապահովել ավելի հետեւողական հիմունքներով: Ուսանողների ծրագրի աշխատանքը կլինի ուսումնասիրել ներկա իրավիճակը, հետազոտել զարգացող երկրների հեռավոր վայրերում բժշկական օգնություն հասցնելու լավագույն փորձը եւ ներկայացնել առաջարկություններ, թե ինչպես լավագույնս բավարարել Հայաստանի քաղաքացիների ակնաբուժական կարիքները:

Պատրաստեց Մարի Թարյանը

<< վերադառնալ
Գլխավոր էջ
Սպորտ
Քաղաքականություն
Արտաքին քաղաքականություն
Բանակ եւ Ոստիկանություն
ԼՂՀ
Տարածաշրջան
Աշխարհում
Երեւան
Հասարակություն
Կրթություն
Մեդիա
Գիտություն
Հայաստան-Թուրքիա
Ռիո 2016
Հոդվածներ
Այլ
Ըմբշամարտ
Ծանրամարտ
Բռնցքամարտ
Շախմատ
Ֆուտբոլ
Բիզնես
Ընտրություններ 2012
Հատուկ նախագծեր
 
Գլխավոր էջ  |  Նորություններ
© Copyright Mediamax LLC 1999-2017