Ամբողջական տարբերակ
MediaMax
Հայ  |  Руc  |  Eng
> Գիտություն
Սեւ խոռոչների եւ ջրի ալիքների տարածման տեսության հնարավոր կապը
15.06 14:45
Միջազգային հետազոտողների խումբը պարզել է, որ մրրիկի մեջ խորտակվելու հետեւանքով առաջացող ջրի ալիքները կարող են գերճառագայթում դրսեւորել:

Այս ազդեցությունը, աստղագետների կանխատեսմամբ, կարող է լինել նաեւ սեւ խոռոչներում, ինչը սակայն, նախկինում երբեք չի փորձարկվել լաբորատորիայում, գրում է Phys.org-ը:

Nature Physics ամսագրում տպագրված հոդվածում հետազոտողները բացատրել են, որ բախվելիս ալիքը հակված է ցրվելու, ինչը, փաստացի, կարելի է տեսնել ցանկացած ծովի ափին: Բայց ավելի բարդ է հասկանալ, թե ալիքի որ մասն է արտացոլվում, որը մասամբ փոխանցվում:

Գերճառագայթման մասին Ռոբերտ Դիկկեի՝ 1954թ.-ին առաջ տեսությունը ենթադրում էր, որ երբ օբյեկտը պտտվում է, ալիքները կարող են ավելի տարածվել՝ դրանց ցրված մասերի էներգիայի անջատման շնորհիվ: Հետազոտողների փորձերը նպատակաուղղված են եղել ապացուցելու այդ տեսությունը:

Հետազոտողների չափումներն ապացուցել են, որ բախումից հետո ալիքներն ավելի են տարածվել: Նրանք պնդում են, որ արձանագրված արդյունքները համապատասխանում են տեսությանը եւ կարող են կիրառվել սեւ խոռոչների շրջակայքի ուսումնասիրության մեջ: Նրանց կարծիքով նույն երեւույթը տեղի է ունենում նաեւ սեւ խոռոչներում:

Գիտնականները պնդում են, որ գրավիտացիոն ալիքների նոր, ավելի զգայուն դետեկտորները մի օր կկարողանան չափել համանման պահվածք սեւ խոռոչների դեպքում:

<< վերադառնալ
Գլխավոր էջ
Սպորտ
Քաղաքականություն
Արտաքին քաղաքականություն
Բանակ եւ Ոստիկանություն
ԼՂՀ
Տարածաշրջան
Աշխարհում
Երեւան
Հասարակություն
Կրթություն
Մեդիա
Գիտություն
Հայաստան-Թուրքիա
Ռիո 2016
Հոդվածներ
Այլ
Ըմբշամարտ
Ծանրամարտ
Բռնցքամարտ
Շախմատ
Ֆուտբոլ
Բիզնես
Ընտրություններ 2012
Հատուկ նախագծեր
 
Գլխավոր էջ  |  Նորություններ
© Copyright Mediamax LLC 1999-2017