Ամբողջական տարբերակ
MediaMax
Հայ  |  Руc  |  Eng
> ԼՂՀ
Հակամարտությունն այլեւս «ակտիվ» է, ասել է ՀՀ նախագահը
28.02 09:26
Երեւան: Մեդիամաքս: ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ասել է, որ ԼՂ հակամարտությունն այլեւս «ակտիվ» է:

ՀՀ նախագահն այդ մասին ասել է փետրվարի 27-ին Բրյուսելում՝ հանդես գալով ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հետ համատեղ մամուլի ասուլիսում:

«Անդրադարձ կատարեցինք մեր տարածաշրջանի ամենապայթյունավտանգ անվտանգային մարտահրավերին՝ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի շուրջ վերջին զարգացումներին: Այս համատեքստում մեծապես կարեւորեցի ՆԱՏՕ-ի եւ անձամբ պարոն Ստոլտենբերգի աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդական ջանքերին՝ ուղղված Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը:

Ապրիլյան պատերազմն ու դրանից հետո շարունակվող կանոնավոր կրակահերթերը՝ ծանր հրետանու եւ զինտեխնիկայի կիրառմամբ, փաստում են, որ այլեւս այդ հակամարտությունն «ակտիվ» է, եւ այսօր առավել քան երբեւէ անհրաժեշտ է, որպեսզի ողջ միջազգային հանրությունը միավորվի քաղաքակիրթ լուծման շուրջ՝ աջակցելով հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ գործադրվող ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերին», - ասել է Սերժ Սարգսյանը:

Նախագահն ասել է, որ Հայաստան-ՆԱՏՕ հարաբերությունները հիմնված են հստակ գիտակցված ընդհանուր շահերի եւ անհրաժեշտության վրա եւ ունեն բավական հարուստ օրակարգ:

«Այս տարի լրանում է ՆԱՏՕ-ի հետ Հայաստանի համագործակցության 25-ամյակը: Քառորդ դար առաջ՝ 1992 թվականին, նորանկախ Հայաստանն անդամակցեց Հյուսիսատլանտյան համագործակցության խորհրդին՝ հիմք դնելով ՆԱՏՕ-ի հետ գործընկերային հարաբերությունների ձևավորմանը: Ուրախությամբ փաստում եմ, որ այդ քառորդ դարի ընթացքում մեր փոխգործակցությունն աճել ու շարունակաբար համալրվել է նոր բովանդակությամբ՝ դառնալով Հայաստանի բազմաշերտ անվտանգության համակարգի բաղադրիչներից մեկը:

Մենք արձանագրեցինք, որ հաջողությամբ իրականացվել են Հայաստան-ՆԱՏՕ Անհատական գործընկերության գործողությունների 4 ծրագրեր, եւ ներկայումս հաստատման փուլում է գտնվում 2017-2019 թվականների համար արդեն հինգերորդ ծրագիրը: Ես պարոն Գլխավոր քարտուղարին հրավիրեցի գալ Հայաստան, որը շատ լավ առիթ կլինի ի մի բերելու այս 25 տարիների ընթացքում մեր կատարածը եւ նախանշելու ապագա մեր գործողությունները», - ասել է Սերժ Սարգսյանը:

«Հայաստանը շարունակում է իր կարեւոր ներդրումն ունենալ միջազգային խաղաղության ու կայունության հաստատման հավաքական ջանքերում՝ անվտանգության սպառողից վերածվելով անվտանգության մատակարարողի:
Հպարտ եմ, որ մեր զինվորականները այս առաքելություններում գնահատվում են որպես պատրաստված, կարգապահ եւ պատասխանատու մասնակիցներ», - ասել է Հայաստանի ղեկավարը:

<< վերադառնալ
Գլխավոր էջ
Սպորտ
Քաղաքականություն
Արտաքին քաղաքականություն
Բանակ եւ Ոստիկանություն
ԼՂՀ
Տարածաշրջան
Աշխարհում
Երեւան
Հասարակություն
Կրթություն
Մեդիա
Գիտություն
Հայաստան-Թուրքիա
Ռիո 2016
Հոդվածներ
Այլ
Ըմբշամարտ
Ծանրամարտ
Բռնցքամարտ
Շախմատ
Ֆուտբոլ
Բիզնես
Ընտրություններ 2012
Հատուկ նախագծեր
 
Գլխավոր էջ  |  Նորություններ
© Copyright Mediamax LLC 1999-2017