Ամբողջական տարբերակ
MediaMax
Հայ  |  Руc  |  Eng
> ԼՂՀ
Սերժ Սարգսյանը քննարկել է Արցախի խնդիրը ԵՄ ղեկավարների հետ
01.03 09:32
Երեւան: Մեդիամաքս: ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ԼՂ խնդիրը քննարկել է Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերի, ԵՄ արտաքին քաղաքականության եւ անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ, Ֆեդերիկա Մոգերինիի եւ Եվրոպական խորհրդարանի նախագահ Անտոնիո Տայանիի հետ:

Փետրվարի 28-ին Բրյուսելում կայացած հանդիպումների ընթացքում ՀՀ նախագահը ներկայացրել է Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի կարգավորման շուրջ վերջին զարգացումներն ու մտահոգությունները:

Ժան-Կլոդ Յունկերի հետ հանդիպմանը Սերժ Սարգսյանը բարձր է գնահատել կարգավորման հարցում ԵՄ հավասարակշռված դիրքորոշումը, որը համահունչ է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին եւ ձեւակերպումներին:

Ֆեդերիկա Մոգերինիի հետ հանդիպմանը Հայաստանի նախագահն ասել է, որ Ադրբեջանի հրաժարումը 2016 թվականին Վիեննայում եւ Սանկտ Պետերբուրգում ձեռքբերված պայմանավորվածությունների կատարումից հարցականի տակ է դնում միջազգային հանրության՝ խնդրի խաղաղ կարգավորմանն ուղղված երկարամյա ջանքերը եւ ողջ բանակցային գործընթացը։

Անտոնիո Տայանիի հետ հանդիպմանը Սերժ Սարգսյանը բարձր է գնահատել Եվրոպական խորհրդարանի այն պատգամավորների ջանքերը, ովքեր անձամբ եղել են Արցախում եւ հստակ գիտեն, թե ինչ է իրականում ցանկանում Արցախի ժողովուրդը:

Սերժ Սարգսյանը դատապարտելի է համարել եւ իր մտահոգությունը հայտնել Եվրոպական խորհրդարանի այդ պատգամավորներին Ադրբեջանի կողմից հետախուզում հայտարարելու կապակցությամբ:

<< վերադառնալ
Գլխավոր էջ
Սպորտ
Քաղաքականություն
Արտաքին քաղաքականություն
Բանակ եւ Ոստիկանություն
ԼՂՀ
Տարածաշրջան
Աշխարհում
Երեւան
Հասարակություն
Կրթություն
Մեդիա
Գիտություն
Հայաստան-Թուրքիա
Ռիո 2016
Հոդվածներ
Այլ
Ըմբշամարտ
Ծանրամարտ
Բռնցքամարտ
Շախմատ
Ֆուտբոլ
Բիզնես
Ընտրություններ 2012
Հատուկ նախագծեր
 
Գլխավոր էջ  |  Նորություններ
© Copyright Mediamax LLC 1999-2017