Ամբողջական տարբերակ
MediaMax
Հայ  |  Руc  |  Eng
> ԼՂՀ
ՀՀ դիվանագետներն Արցախում են
01.03 17:09
Երեւան: Մեդիամաքս: ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանն այսօր ընդունել է ՀՀ արտաքին գործերի նախարարության կենտրոնական ապարատի եւ դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներին` ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի գլխավորությամբ:

ԼՂՀ նախագահի մամուլի ծառայությունում նշել են, որ անդրադարձ է կատարվել երկու հայկական հանրապետությունների արտաքին քաղաքականությանը, ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը եւ տարածաշրջանային գործընթացներին:

Բակո Սահակյանը գոհունակությամբ նշել է, որ նման այցելությունները դարձել են ավանդական՝ կարեւորելով դրանց նշանակությունը ԼՂՀ եւ ՀՀ արտաքին քաղաքական ոլորտում փոխգործակցության խորացման տեսանկյունից:

Արցախի Հանրապետության անկախության ճանաչման գործընթացում ունեցած նշանակալի ավանդի համար ՀՀ ԱԳՆ համակարգի մի խումբ դիվանագետներ պարգեւատրվել են ԼՂՀ պետական պարգեւներով:

<< վերադառնալ
Գլխավոր էջ
Սպորտ
Քաղաքականություն
Արտաքին քաղաքականություն
Բանակ եւ Ոստիկանություն
ԼՂՀ
Տարածաշրջան
Աշխարհում
Երեւան
Հասարակություն
Կրթություն
Մեդիա
Գիտություն
Հայաստան-Թուրքիա
Ռիո 2016
Հոդվածներ
Այլ
Ըմբշամարտ
Ծանրամարտ
Բռնցքամարտ
Շախմատ
Ֆուտբոլ
Բիզնես
Ընտրություններ 2012
Հատուկ նախագծեր
 
Գլխավոր էջ  |  Նորություններ
© Copyright Mediamax LLC 1999-2017