Ամբողջական տարբերակ
MediaMax
Հայ  |  Руc  |  Eng
> ԼՂՀ
Կարեն Միրզոյան՝ չճանաչված, բայց ազատ նախարարը
02.03 13:25
Երեւան: Մեդիամաքս: ԼՂՀ արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանն ասել է, որ ԼՂ հակամարտությունը պետք է ավարտվի հանրաքվեի միջոցով։

Այս մասին նա ասել է EUObserver-ի հետ զրույցում՝ խոսելով միջազգայնորեն չճանաչված երկրում դիվանագիտական առաքելություն իրականացնելու առանձնահատկությունների մասին։

«Հեշտ չէ ներկայացնել չճանաչված Արցախի Հանրապետությունը, սակայն խաղադրույքներն ավելի քան բարձր են՝ դա անհետացման վտանգն է»,- ասել է դիվանագետը։

Կարեն Միրզոյանը պատմել է, որ շատ հաճախ ստիպված է լինում թաքցնել եվրոպացի գործընկերների հետ իր մասնավոր հանդիպումների մասին տեղեկությունները՝ նրանց անհարմար դրության մեջ չդնելու համար։

Այդուհանդերձ, նրա խոսքով՝ չճանաչված երկրի արտաքին գործերի նախարար լինելն «ավելի հաճելի է»։

«Ես սահմանափակված չեմ դիվանագիտական առաքելության նորմերով։ Ավելի ազատ եմ»,- նկատել է նախարարը։

«Այն փաստը, որ ես ներկայացնում եմ Եվրոպայի ծայրամասում գտնվող փոքր ազգի, որը կարողացել է հաղթահարել բոլոր դժվարությունները եւ պատերազմ է հաղթել ու կառուցել է ժողովրդավար երկիր, ինձ ուժ եւ ստեղծագործելու կարողություն է տալիս»,- հավելել է Կարեն Միրզոյանը։

Նրա խոսքով՝ Արցախում նախարարի եւ բնակիչների միջեւ եղած հեռավորությունը շատ կարճ է։

«Դու նախարար ես օրվա մի քանի ժամերի ընթացքում, իսկ երբ քո աշխատանքն ավարտվում է, եւ դու քայլում ես փողոցում, այդ ժամանակ հասարակ քաղաքացի ես»,- նկատել է նա։

Արցախի ԱԳ նախարարն ասել է, որ Եվրոպայի «փափուկ ուժը» (soft power) կարող է նվազեցնել լարվածության վտանգը։ Նա ԵՄ դիվանագետներին հրավիրել է այցելել Արցախ:

«Եվրոպայի քարտեզի վրա չպետք է սեւ կետեր լինեն… Եվրոպան պետք է տեսանելի լինի այստեղ,- նշել է Կարեն Միրզոյանը։ -Սա Եվրոպայի սահմանն է, վայր, որտեղ Եվրոպան սկսվում է։ Մենք ունենք ընդհանուր մշակույթ եւ պատմություն։ Ստեփանակերտում ապրող մարդիկ հնարավոր է՝ մաշկի ու մազերի ավելի մուգ գույն ունեն, քան եվրոպացիները, սակայն նրանք ապագայի նույն երազանքն ունեն»։

<< վերադառնալ
Գլխավոր էջ
Սպորտ
Քաղաքականություն
Արտաքին քաղաքականություն
Բանակ եւ Ոստիկանություն
ԼՂՀ
Տարածաշրջան
Աշխարհում
Երեւան
Հասարակություն
Կրթություն
Մեդիա
Գիտություն
Հայաստան-Թուրքիա
Ռիո 2016
Հոդվածներ
Այլ
Ըմբշամարտ
Ծանրամարտ
Բռնցքամարտ
Շախմատ
Ֆուտբոլ
Բիզնես
Ընտրություններ 2012
Հատուկ նախագծեր
 
Գլխավոր էջ  |  Նորություններ
© Copyright Mediamax LLC 1999-2017