Ամբողջական տարբերակ
MediaMax
Հայ  |  Руc  |  Eng
> ԼՂՀ
ԱՄՆ-ը կշարունակի ակտիվ աջակցությունը ԼՂ կարգավորմանը
04.03 08:42
Երեւան: Մեդիամաքս: ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնն ասել է, որ իր երկիրը շարունակելու է ակտիվ աջակցությունը ԼՂ հիմնախնդրի խաղաղ կարգավորմանը:

ԱԳՆ հաղորդագրության համաձայն, ամերիկյան դիվանագիտության ղեկավարն այդ մասին ասել է մարտի 3-ին ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ հեռախոսազրույցում:

Էդվարդ Նալբանդյանը համոզմունք է հայտնել, որ քառորդդարյա պատմություն ունեցող հայ-ամերիկյան միջպետական հարաբերությունները եւ առկա բարձր մակարդակի բարեկամական գործընկերությունը համատեղ ջանքերով նոր լիցք կստանան։

Ռեքս Թիլերսոնն ընդգծել է, որ Միացյալ Նահանգներն արժեւորում է երկու երկրների միջեւ ջերմ եւ ամուր հարաբերությունները եւ պատրաստ է շարունակել դրանց զարգացման ուղղությամբ համատեղ աշխատանքը։

Հայաստանի եւ Միացյալ Նահանգների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները քննարկել են նաեւ տարածաշրջանային եւ միջազգային խնդիրներ։

Մասնավորապես, ԱՄՆ պետքարտուղարը երախտագիտություն է հայտնել միջազգային խաղաղապահ գործողություններին Հայաստանի նշանակալի ներդրման համար։ Ռեքս Թիլերսոնը բարձր է գնահատել Սիրիայից տասնյակ հազարավոր փախստականներին Հայաստանում ապաստան տալու հանգամանքը։

Էդվարդ Նալբանդյանն ու Ռեքս Թիլերսոնը մտքեր են փոխանակել նաեւ ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացն առաջ մղելու նպատակով ձեռնարկվող քայլերի շուրջ։ Էդվարդ Նալբանդյանը ներկայացրել է հակամարտության գոտում վերջին զարգացումները՝ շեշտելով անցյալ տարի Վիեննայի եւ Սանկտ-Պետերբուրգի գագաթաժողովներին ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման անհրաժեշտությունը։

<< վերադառնալ
Գլխավոր էջ
Սպորտ
Քաղաքականություն
Արտաքին քաղաքականություն
Բանակ եւ Ոստիկանություն
ԼՂՀ
Տարածաշրջան
Աշխարհում
Երեւան
Հասարակություն
Կրթություն
Մեդիա
Գիտություն
Հայաստան-Թուրքիա
Ռիո 2016
Հոդվածներ
Այլ
Ըմբշամարտ
Ծանրամարտ
Բռնցքամարտ
Շախմատ
Ֆուտբոլ
Բիզնես
Ընտրություններ 2012
Հատուկ նախագծեր
 
Գլխավոր էջ  |  Նորություններ
© Copyright Mediamax LLC 1999-2017