Ամբողջական տարբերակ
MediaMax
Հայ  |  Руc  |  Eng
> ԼՂՀ
Թանգյանը, Էգոյանը, Խանջյանը աշխարհին կոչ են արել Արցախ այցելել
04.04 12:42
Երեւան: Մեդիամաքս: Սփյուռքի հայտնի գործիչներ Սերժ Թանգյանը, Ատոմ Էգոյանը, Արսինե Խանջյանն ու Էրիկ Նազարյանը դիմել են աշխարհի բոլոր արվեստագետներին՝ կոչ անելով «այցելել Արցախ եւ դառնալ խաղաղության ու համերաշխության գործընկերներ»։

Սփյուռքի գործիչներն ընդգծել են, որ Արցախում ապրող «հազարավոր երեխաներ ու երիտասարդներ զրկված են ստեղծագործելու եւ արարելու իրենց իրավունքից, քանի որ երկիրը դեռեւս մնում է շրջափակված, իսկ զինադադարը՝ փխրուն»:

«Հազարավոր տաղանդներ գրիչ եւ վրձին բռնելու փոխարեն ստիպված են լինում զենք վերցնել եւ ճակատ մեկնել՝ իրենց տունն ու հայրենիքը պահելու համար: Ադրբեջանական հարձակումների եւ այս պարտադրված պատերազմի բերումով, այս երիտասարդները զրկված են խաղաղության մեջ ստեղծագործելու իրենց իրավունքից»,- ասված է նրանց կոչում:

Արվեստագետներն ընդգծել են, որ Արցախում տաղանդները աշխարհին բացվելու շատ սահմանափակ հնարավորություններ ունեն:

«Աշխարհի բոլոր ազատ մտածող արվեստագետներին կոչ ենք ուղղում, որ այցելեն Արցախ, կապ եւ շփում հաստատեն տեղի արվեստագետների եւ ստեղծագործ, տաղանդավոր մարդկանց հետ, աջակցեն, որ նրանք եւս աշխարհին բացվելու հավասար հնարավորություն ունենան եւ կարողանան իրականացնել խաղաղության մեջ ստեղծագործելու եւ աշխարհի հետ կիսվելու իրենց համամարդկային իրավունքը»,- նշել են Սփյուռքի գործիչները:

<< վերադառնալ
Գլխավոր էջ
Սպորտ
Քաղաքականություն
Արտաքին քաղաքականություն
Բանակ եւ Ոստիկանություն
ԼՂՀ
Տարածաշրջան
Աշխարհում
Երեւան
Հասարակություն
Կրթություն
Մեդիա
Գիտություն
Հայաստան-Թուրքիա
Ռիո 2016
Հոդվածներ
Այլ
Ըմբշամարտ
Ծանրամարտ
Բռնցքամարտ
Շախմատ
Ֆուտբոլ
Բիզնես
Ընտրություններ 2012
Հատուկ նախագծեր
 
Գլխավոր էջ  |  Նորություններ
© Copyright Mediamax LLC 1999-2018