Ամբողջական տարբերակ
MediaMax
Հայ  |  Руc  |  Eng
> ԼՂՀ
Կիպրոսի ԱԳ նախարարն ասել է, որ հայերն Արցախում միշտ են եղել
31.05 09:17
Երեւան: Մեդիամաքս: Հայաստանի պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն ասել է, որ լարվածության նոր օջախների ձեւավորումն անթույլատրելի է եւ հղի անկանխատեսելի հետեւանքներով։

ՀՀ ՊՆ հաղորդագրության համաձայն, այդ մասին նախարարն ասել է՝ մայիսի 30-ին հանդիպելով Կիպրոսի արտաքին գործերի նախարար Իոաննիս Կասուլիդեսի հետ։

Վիգեն Սարգսյանը նշել է, որ ժամանակակից մարտահրավերները պարտադրում են համադրել ուժերը՝ դրանց արդյունավետ դիմակայելու համար։ Նախարարը նաեւ ասել է, որ առավել շեշտադրվում է ընդհանուր շահեր ունեցող պետությունների ջանքերի համադրումն ու արդյունավետ երկխոսության զարգացումը։

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաեւ արցախյան եւ կիպրոսյան հիմնախնդիրները։ Իոաննիս Կասուլիդեսի համոզմամբ՝ սխալ է զուգահեռներ անցկացնել երկու խնդիրների միջեւ, քանի որ, իր տարբերություն Հյուսիսային Կիպրոսի, որը բռնազավթվել է Թուրքիայի կողմից, Արցախը հայերի պատմական տարածքն է, նրանք այնտեղ միշտ են եղել, պայքարել են իրենց անվտանգության համար եւ անկախություն հռչակել։ Վիգեն Սարգսյանը երախտագիտություն է հայտնել Իոաննիս Կասուլիդեսին՝ Արցախի հարցում հստակ եւ հետեւողական դիրքորոշման համար։

Վիգեն Սարգսյանը հանդիպել է նաեւ Կիպրոսի նախագահ Նիկոս Անաստասիադիսի հետ։ Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաեւ արցախյան հիմնախնդրին։ ՀՀ պաշտպանության նախարարը երախտագիտություն է հայտնել Կիպրոսի նախագահին՝ Արցախի հարցում կառուցողական եւ հետեւողական դիրքորոշման համար։

<< վերադառնալ
Գլխավոր էջ
Սպորտ
Քաղաքականություն
Արտաքին քաղաքականություն
Բանակ եւ Ոստիկանություն
ԼՂՀ
Տարածաշրջան
Աշխարհում
Երեւան
Հասարակություն
Կրթություն
Մեդիա
Գիտություն
Հայաստան-Թուրքիա
Ռիո 2016
Հոդվածներ
Այլ
Ըմբշամարտ
Ծանրամարտ
Բռնցքամարտ
Շախմատ
Ֆուտբոլ
Բիզնես
Ընտրություններ 2012
Հատուկ նախագծեր
 
Գլխավոր էջ  |  Նորություններ
© Copyright Mediamax LLC 1999-2017