Ամբողջական տարբերակ
MediaMax
Հայ  |  Руc  |  Eng
> ԼՂՀ
Արցախը Բաքվին զգուշացնում է վտանգավոր հետեւանքների մասին
02.06 09:42
Երեւան: Մեդիամաքս: Արցախի ԱԳՆ մամուլի խոսնակ Արտակ Ներսիսյանն ասել է, որ «ադրբեջանական կողմն ինքն իրեն հաշիվ չի տալիս իր գործողությունների ու հայտարարությունների համար»:

Այդ մասին նա ասել է՝ News.am-ի համար մեկնաբանելով Ադրբեջանի պաշտպանության նախարարության հաղորդագրությունը, որով այն մեղադրել էր հայկական կողմին Ադրբեջանի տարածքը գնդակոծելու մեջ եւ սպառնացել հրետանային հարված հասցնել Արցախին բնակավայրերին։

«Արցախի պաշտպանության նախարարությունն արդեն հերքել է ադրբեջանական կողմի այդ պնդումը։ Մենք բազմիցս նշել ենք, որ հայկական կողմերին մեղադրելով հրադադարի ռեժիմի խախտման մեջ՝ ադրբեջանական իշխանություններն իրականում փորձում են քողարկել իրենց պատասխանատվությունը Արցախի եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում լարվածության սրման համար։
 
Ինչ վերաբերում է Արցախի տարածքի խորքում գտնվող բնակավայրերը գնդակոծելու Ադրբեջանի սպառնալիքներին, ապա դա ծայրաստիճան անպատասխանատու հայտարարություն է։
 
Այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ ադրբեջանական կողմն ինքն իրեն հաշիվ չի տալիս իր գործողությունների ու հայտարարությունների համար, քանի որ նման սպառնալիքներն իրագործելու ցանկացած փորձ հղի է միանգամայն կանխատեսելի ու անչափ վտանգավոր հետեւանքներով Ադրբեջանի համար», - ասել է արցախցի պաշտոնյան:

<< վերադառնալ
Գլխավոր էջ
Սպորտ
Քաղաքականություն
Արտաքին քաղաքականություն
Բանակ եւ Ոստիկանություն
ԼՂՀ
Տարածաշրջան
Աշխարհում
Երեւան
Հասարակություն
Կրթություն
Մեդիա
Գիտություն
Հայաստան-Թուրքիա
Ռիո 2016
Հոդվածներ
Այլ
Ըմբշամարտ
Ծանրամարտ
Բռնցքամարտ
Շախմատ
Ֆուտբոլ
Բիզնես
Ընտրություններ 2012
Հատուկ նախագծեր
 
Գլխավոր էջ  |  Նորություններ
© Copyright Mediamax LLC 1999-2017