Ամբողջական տարբերակ
MediaMax
Հայ  |  Руc  |  Eng
> ԼՂՀ
ԵԱՀԿ-ին են ներկայացվել Բաքվի կողմից հրադադարի խախտումները
09.06 16:45
Երեւան: Մեդիամաքս: ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի կողմից Տավուշի մարզում այսօր անցկացվել է հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու հերթական դիտարկումը:

ՀՀ ՊՆ-ում նշել են, որ դիտարկման ընթացքում կրակի դադարեցման ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել:

Դիտարկումից հետո Այգեպարի համայնքում կայացած բրիֆինգի ընթացքում ԵԱՀԿ պաշտոնյաներին է ներկայացվել հայ-ադրբեջանական պետական սահմանին տիրող իրավիճակը, ադրբեջանական զինուժի կողմից հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի վիճակագրությունը՝ ԵՀԱԿ ներկայացուցիչների ուշադությունը հրավիրելով հատկապես սահմանամերձ գյուղերի եւ ճանապարհների ուղղությամբ ադրբեջանական զինուժի արձակած կրակոցներին:

ԵԱՀԿ պաշտոնյաները նշել են, որ հայկական կողմի ներկայացված տվյալները կներառեն իրենց զեկույցներում:

<< վերադառնալ
Գլխավոր էջ
Սպորտ
Քաղաքականություն
Արտաքին քաղաքականություն
Բանակ եւ Ոստիկանություն
ԼՂՀ
Տարածաշրջան
Աշխարհում
Երեւան
Հասարակություն
Կրթություն
Մեդիա
Գիտություն
Հայաստան-Թուրքիա
Ռիո 2016
Հոդվածներ
Այլ
Ըմբշամարտ
Ծանրամարտ
Բռնցքամարտ
Շախմատ
Ֆուտբոլ
Բիզնես
Ընտրություններ 2012
Հատուկ նախագծեր
 
Գլխավոր էջ  |  Նորություններ
© Copyright Mediamax LLC 1999-2017