Ամբողջական տարբերակ
MediaMax
Հայ  |  Руc  |  Eng
> ԼՂՀ
Նալբանդյանը Բաքվին սանձելու կոչ է արել
13.06 13:51
Երեւան: Մեդիամաքս: ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն այսօր հայտարարել է, որ միջազգային հանրությունը աստիճանաբար հասկանում է, որ պետք է համապատասխան քայլեր կիրառել Ադրբեջանի նկատմամբ:

Այս մասին նախարարն ասել է այսօր Երեւանում՝ Էստոնիայի արտաքին գործերի նախարար Սվեն Միկսերի հետ համատեղ մամուլի ասուլիսում։

«ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահ երկրները բազմիցս եւ ամենաբարձր մակարդակով հայտարարել են, որ այն կողմը, որը կգնա ուժի կիրառման ճանապարհով, խստորեն կդատապարտվի միջազգային հանրության կողմից։

Չնայած դրան՝ Ադրբեջանը ձեւացնում է, որ այդ հայտարարություններն իրեն չեն վերաբերում։ Դեռ քանի՞ հայտարարություն պետք է լինի, որ պարզ դառնա, որ միայն հայտարարությունները բավարար չեն, եւ միջազգային հանրությունը պետք է ձեռնարկի դրանցում հնչող խստիվ դատապարտող քայլերը՝ սանձելու այն փորձերը, որ Ադրբեջանն անում է տարածաշրջանում իրավիճակի ապակայունացման համար»,- ասել է Էդվարդ Նալբանդյանը։  

Անդրադառնալով հայ-էստոնական հարաբերություններին՝ նախարարը նշել է, որ դրանք զարգացման մեծ ներուժ ունեն։

Սվեն Միկսերն էլ ընդգծել է, որ Հայաստանն ու Էստոնիան փորձի փոխանակմամբ կարող են զգալի արդյունքներ գրանցել կրթության, լավ կառավարման եւ մի շարք այլ ոլորտներում։

Նա հիշեցրել է, որ հուլիսի 1-ից ԵՄ Խորհրդի նախագահությունը ստանձնող Էստոնիան մեծապես կարեւորում է Արեւելյան գործընկերության ծրագիրը, որի շրջանակում նախատեսվում է ՀՀ-ԵՄ նոր համաձայնագրի կնքումը։

<< վերադառնալ
Գլխավոր էջ
Սպորտ
Քաղաքականություն
Արտաքին քաղաքականություն
Բանակ եւ Ոստիկանություն
ԼՂՀ
Տարածաշրջան
Աշխարհում
Երեւան
Հասարակություն
Կրթություն
Մեդիա
Գիտություն
Հայաստան-Թուրքիա
Ռիո 2016
Հոդվածներ
Այլ
Ըմբշամարտ
Ծանրամարտ
Բռնցքամարտ
Շախմատ
Ֆուտբոլ
Բիզնես
Ընտրություններ 2012
Հատուկ նախագծեր
 
Գլխավոր էջ  |  Նորություններ
© Copyright Mediamax LLC 1999-2017