Ամբողջական տարբերակ
MediaMax
Հայ  |  Руc  |  Eng
> ԼՂՀ
Մարգվելաշվիլի. Մեր սիրտը ցավում է ԼՂ հակամարտության համար
26.09 11:07
Երեւան: Մեդիամաքս: Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին ասել է, որ իր երկիրը մշտապես պատրաստ է Երեւանի հետ քննարկելու ցանկացած հարց եւ խորացնելու կապերը բոլոր ոլորտներում:

Այս մասին Գիորգի Մարգվելաշվիլին ասել է Թբիլիսիում՝ ՀՀ Ազգային Ժողովի նախագահ Արա Բաբլոյանի հետ հանդիպմանը:

Անդրադառնալով ԼՂ հիմնախնդրին՝ Վրաստանի նախագահը նշել է.

«Մեր եղբայրական սիրտը ցավում է ադրբեջանա-հայկական հակամարտության համար: Մի բան հաստատ է, որ մեր՝ փոքր ազգերիս համար այդպիսի հակամարտությունները կարող են լինել կործանարար: Մենք աղոթում ենք տարածաշրջանի խաղաղության համար»:

Արա Բաբլոյանն էլ նշել է, որ Հայաստանը մեծապես արժեւորում է Վրաստանի դերակատարությունը Հարավային Կովկասի տարածաշրջանային անվտանգության հարցերում եւ ակնկալում է ԼՂ հիմնախնդրի կարգավորման գործընթացում Վրաստանի հավասարակշռված դիրքորոշումը:

«Մեր պատկերացմամբ՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի: Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը, լինելով մարդու իրավունքների խնդիր, կարող է լուծվել միայն Արցախի ժողովրդի ազատ ինքնորոշման միջոցով»,- ասել է ԱԺ նախագահը:

Արա Բաբլոյանն ընդգծել է, որ Ադրբեջանի սանձազերծած սպառազինությունների մրցավազքը լուրջ վտանգ է տարածաշրջանի բոլոր երկրների համար:

<< վերադառնալ
Գլխավոր էջ
Սպորտ
Քաղաքականություն
Արտաքին քաղաքականություն
Բանակ եւ Ոստիկանություն
ԼՂՀ
Տարածաշրջան
Աշխարհում
Երեւան
Հասարակություն
Կրթություն
Մեդիա
Գիտություն
Հայաստան-Թուրքիա
Ռիո 2016
Հոդվածներ
Այլ
Ըմբշամարտ
Ծանրամարտ
Բռնցքամարտ
Շախմատ
Ֆուտբոլ
Բիզնես
Ընտրություններ 2012
Հատուկ նախագծեր
 
Գլխավոր էջ  |  Նորություններ
© Copyright Mediamax LLC 1999-2018