Ամբողջական տարբերակ
MediaMax
Հայ  |  Руc  |  Eng
> ԼՂՀ
Մինսկի խմբի ԱՄՆ նոր համանախագահը կայցելի Երեւան եւ Բաքու
02.10 15:42
Երեւան: Մեդիամաքս: Այս շաբաթ ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Էնդրյու Շեֆերը կկատարի իր առաջին այցը Երեւան եւ Բաքու՝ հանդիպելու պաշտոնատար անձանց եւ տեղում ծանոթանալու իրավիճակին:

ԱՄՆ դեսպանության տարածած հաղորդագրության համաձայն՝ տարածաշրջանում գտնվելու ընթացքում Էնդրյու Շեֆերը Մինսկի խմբի մյուս համանախագահների հետ միասին կմասնակցի նաեւ բարձր մակարդակի հանդիպումների:

«ԱՄՆ-ը պաշտպանում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացը եւ կշարունակի ակտիվորեն աշխատել կողմերի հետ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ: Էնդրյու Շեֆերը՝ որպես ԱՄՆ համանախագահ, պաշտպանում է մեր վաղեմի քաղաքականությունը՝ ընդունված Մինսկի խմբի եռանախագահների շրջանում, այն է՝ արդարացի կարգավորումը պետք է հիմնվի միջազգային իրավունքի վրա, որը ներառում է Հելսինկյան եզրափակիչ ակտը եւ ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառման, տարածքային ամբողջականության եւ հավասար իրավունքների ու ինքնորոշման սկզբունքները»,- ասված է ԱՄՆ դեսպանության հաղորդագրությունում:

Մեդիամաքսը հիշեցնում է, որ 2013-2016 թթ․Մինսկի խմբում ԱՄՆ-ն ներկայացնում էր Ջեյմս Ուորլիքը: 2017թ. հունվարից նրան փոխարինում էր Ռիչարդ Հոգլանդը: Էնդրյու Շեֆերն այս պաշտոնում նշանակվել է ս.թ. օգոստոսի վերջին:

<< վերադառնալ
Գլխավոր էջ
Սպորտ
Քաղաքականություն
Արտաքին քաղաքականություն
Բանակ եւ Ոստիկանություն
ԼՂՀ
Տարածաշրջան
Աշխարհում
Երեւան
Հասարակություն
Կրթություն
Մեդիա
Գիտություն
Հայաստան-Թուրքիա
Ռիո 2016
Հոդվածներ
Այլ
Ըմբշամարտ
Ծանրամարտ
Բռնցքամարտ
Շախմատ
Ֆուտբոլ
Բիզնես
Ընտրություններ 2012
Հատուկ նախագծեր
 
Գլխավոր էջ  |  Նորություններ
© Copyright Mediamax LLC 1999-2018