Ամբողջական տարբերակ
MediaMax
Հայ  |  Руc  |  Eng
> ԼՂՀ
Սարգսյանն ու Ալիեւը պայմանավորվել են ակտիվացնել բանակցությունները
16.10 16:51

Երեւան: Մեդիամաքս: ԵԱՀԿ Մինսկի խումբը հայտարարություն է տարածել այսօր Ժնեւում Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի եւ Իլհամ Ալիեւի հանդիպման կապակցությամբ:

«Հանդիպումն անցել է կառուցողական մթնոլորտում։

Նախագահները համաձայնել են միջոցներ ձեռնարկել՝ բանակցային գործընթացը ակտիվացնելու եւ լրացուցիչ քայլեր ձեռնարկել՝ շփման գծում լարվածությունը նվազեցնելու համար։

Համանախագահներն իրենց գոհունակությունն են հայտնել երկարատեւ դադարից հետո ուղիղ բանակցությունների կապակցությամբ։ Նրանք պատրաստ են շարունակել աշխատել կողմերի հետ՝ գտնելու Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ, բանակցված լուծում։ Որպես հաջորդ քայլ՝ համանախագահներն առաջիկայում կկազմակերպեն նախարարների աշխատանքային հանդիպումներ»,- ասված է միջնորդների հայտարարությունում:

Հանդիպումը տեղի է ունեցել երկու երկրների արտաքին գործերի նախարարներ Էդվարդ Նալբանդյանի եւ Էլմար Մամեդյարովի, ինչպես նաեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի (Ռուսաստան), Էնդրյու Շեֆերի (ԱՄՆ), Ստեֆան Վիսկոնտիի (Ֆրանսիա) ու ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկի մասնակցությամբ:

<< վերադառնալ
Գլխավոր էջ
Սպորտ
Քաղաքականություն
Արտաքին քաղաքականություն
Բանակ եւ Ոստիկանություն
ԼՂՀ
Տարածաշրջան
Աշխարհում
Երեւան
Հասարակություն
Կրթություն
Մեդիա
Գիտություն
Հայաստան-Թուրքիա
Ռիո 2016
Հոդվածներ
Այլ
Ըմբշամարտ
Ծանրամարտ
Բռնցքամարտ
Շախմատ
Ֆուտբոլ
Բիզնես
Ընտրություններ 2012
Հատուկ նախագծեր
 
Գլխավոր էջ  |  Նորություններ
© Copyright Mediamax LLC 1999-2018