Ամբողջական տարբերակ
MediaMax
Հայ  |  Руc  |  Eng
> Հայաստան-Թուրքիա
Էրդողանը ցավակցել է Թուրքիայի հայերին
24.04 16:28
Երեւան: Մեդիամաքս: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն իր ցավակցությունն է հայտնել Թուրքիայի հայ համայնքին ապրիլի 24-ի կապակցությամբ:

Այս մասին ասված է Թուրքիայի նախագահի՝ Պոլսի Հայոց պատրիարքի փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանին ուղղված ուղերձում:

«Այս օրը, որը կարեւոր նշանակություն ունի մեր հայ քաղաքացիների համար, ես եւս մեկ անգամ հարգանքի տուրք եմ մատուցում օսմանյան բոլոր հայերի հիշատակին, որոնք կորցրին իրենց կյանքը Առաջին աշխարհամարտում, եւ իմ ցավակցությունն եմ հայտնում նրանց երեխաներին եւ թոռներին»,- ասել է Թուրքիայի նախագահը:

Նրա խոսքով՝ «հայկական համայնքի տնտեսական, սոցիալական, մշակութային եւ քաղաքական ներդրումը ինչպես Օսմանյան կայսրությունում, այնպես էլ Թուրքիայում, մշտապես երախտագիտությամբ է հիշվելու»:

Միաժամանակ՝ Էրդողանը նշել է, որ «Օսմանյան կայսրությունում տուժել են բոլոր ազգերի միլիոնավոր ներկայացուցիչներ»:

«Մեզ հաջողվել է հիմնել Թուրքիայի հանրապետությունը՝ ոչ թե մոռացության մատնելով, այլ սովորելով հաղթահարել այդ տառապանքները: Այսօր մենք աշխատում ենք եւ ձգտում ենք մեր բոլոր քաղաքացիների ու ընկերների հետ համատեղ՝ անկախ նրանց էթնիկ կամ կրոնական պատկանելությունից, հասնել ավելի լավ ապագայի՝ հիմնվելով խաղաղության, ներդաշնակության եւ եղբայրության վրա»,- ասել է Թուրքիայի նախագահը: 
   
Նրա խոսքով՝  իրենք տեղյակ են «այն ցավալի իրադարձություններից, որոնց անցյալում առերեսվել է հայ համայնքը, եւ կիսում են նրանց վիշտը»:


<< վերադառնալ
Գլխավոր էջ
Սպորտ
Քաղաքականություն
Արտաքին քաղաքականություն
Բանակ եւ Ոստիկանություն
ԼՂՀ
Տարածաշրջան
Աշխարհում
Երեւան
Հասարակություն
Կրթություն
Մեդիա
Գիտություն
Հայաստան-Թուրքիա
Ռիո 2016
Հոդվածներ
Այլ
Ըմբշամարտ
Ծանրամարտ
Բռնցքամարտ
Շախմատ
Ֆուտբոլ
Բիզնես
Ընտրություններ 2012
Հատուկ նախագծեր
 
Գլխավոր էջ  |  Նորություններ
© Copyright Mediamax LLC 1999-2017