Ամբողջական տարբերակ
MediaMax
Հայ  |  Руc  |  Eng
> Հայաստան-Թուրքիա
«Նեոօսմանիզմի գաղափարը պարտադրվեց մեզ», պնդում է նախկին դեսպանը
17.07 11:01
Երեւան: Մեդիամաքս: Թուրք պաշտոնաթող դիվանագետ Ունալ Չեվիկյոզը հայտարարել է, որ Արեւմտյան լրատվամիջոցների կողմից Արդարություն եւ զարգացում կուսակցության (AKP) արտաքին քաղաքականության լուսաբանումն է նպաստել Թուրքիայում որոշումներ կայացնողների շրջանակներում նեո-օսմանյան նկրտումների տարածմանը:

Թուրքական Today's Zaman-ի հետ հարցազրույցում, անդրադառնալով այն համատարած համոզմունքին, թե Թուրքիան իր կարողություններից ավելի մեծ նպատակներ է հետապնդում Մերձավոր Արեւելքում, թուրք պաշտոնաթող դիվանագետը պատասխանատվությունը մասամբ բարդել է արեւմտյան մամուլի վրա:  

Ունալ Չեվիկյոզն ասել է, որ նեոօսմանիզմի թեմայով հրապարակումներն ու մեկնաբանություններն արեւմտյան լրատվամիջոցներում հայտնվեցին պաշտոնական Անկարայի կողմից 2002-2009 թթ.-ին որդեգրած տարածաշրջանային քաղաքականությանը զուգընթաց:
  
Պաշտոնաթող դիվանագետի համոզմամբ, արեւմտյան ԶԼՄ-ների նման անդրադարձը թուրքական արտաքին քաղաքականությանը նպաստեց թուրք առաջնորդների շրջանում ինքնավստահության բարձրացմանը:

«Նեոօսմանիզմի գաղափարը պարտադրվեց Թուրքիային»,- նկատել է Ունալ Չեվիկյոզը:

Նրա կարծիքով, իր նկրտումների եւ իրական կարողությունների միջեւ հավասարակշռություն գտնելու համար Թուրքիան պետք է գործի միջազգային հանրության հետ միասին:

2001-2004 թթ.-ին Ունալ Չեվիկյոզը եղել է Թուրքիայի դեսպանն Ադրբեջանում, 2004-2007թթ.-ին՝ Իրաքում, իսկ 2010-2014թթ.-ին ՝ Մեծ Բրիտանիայում: 2007-2010 թթ.-ին նա զբաղեցնում էր Թուրքիայի ԱԳՆ քաղաքական տնօրենի պաշտոնը: Ունալ Չեվիկյոզը թուրքական պատվիրակության ղեկավարն էր 2008թ. հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ուղղությամբ Բեռնում ընթացող բանակցություններում: 2008 թվականի սեպտեմբերին նա Երեւան էր այցելել Թուրքիայի նախագահի հատուկ բանագնացի կարգավիճակում:

2014 թ. նոյեմբերին նա Hurriyet թերթում հրապարակել էր «Թուրք-հայկական հարաբերությունների համար խաղի կանոնները փոխող նոր իրավիճակ է հարկավոր» հոդվածը՝ առաջարկելով բացել Հայաստանի հետ սահմանը:

<< վերադառնալ
Գլխավոր էջ
Սպորտ
Քաղաքականություն
Արտաքին քաղաքականություն
Բանակ եւ Ոստիկանություն
ԼՂՀ
Տարածաշրջան
Աշխարհում
Երեւան
Հասարակություն
Կրթություն
Մեդիա
Գիտություն
Հայաստան-Թուրքիա
Ռիո 2016
Հոդվածներ
Այլ
Ըմբշամարտ
Ծանրամարտ
Բռնցքամարտ
Շախմատ
Ֆուտբոլ
Բիզնես
Ընտրություններ 2012
Հատուկ նախագծեր
 
Գլխավոր էջ  |  Նորություններ
© Copyright Mediamax LLC 1999-2017