Ամբողջական տարբերակ
MediaMax
Հայ  |  Руc  |  Eng
> Հայաստան-Թուրքիա
Սարգսյանը ցավակցել է Էրդողանին
21.07 10:08
Երեւան: Մեդիամաքս: ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին՝ Շանլիուրֆա նահանգում տեղի ունեցած պայթյունի հետեւանքով բազմաթիվ զոհերի կապակցությամբ:

«Ցավով տեղեկացա հուլիսի 20-ին Թուրքիայի Շանլիուրֆա նահանգի Սուրուչ քաղաքում տեղի ունեցած եւ մի քանի տասնյակ զոհերի պատճառ դարձած պայթյունի մասին»,- ասված է ՀՀ նախագահի հեռագրում:

Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ Հայաստանը խստորեն դատապարտում է ահաբեկչությունն իր բոլոր դրսեւորումներով:

«Զոհվածների հարազատներին մաղթում եմ տոկունություն եւ ոգու արիություն, իսկ վիրավորներին՝ շուտափույթ ապաքինում»,- ասել է ՀՀ նախագահը:

<< վերադառնալ
Գլխավոր էջ
Սպորտ
Քաղաքականություն
Արտաքին քաղաքականություն
Բանակ եւ Ոստիկանություն
ԼՂՀ
Տարածաշրջան
Աշխարհում
Երեւան
Հասարակություն
Կրթություն
Մեդիա
Գիտություն
Հայաստան-Թուրքիա
Ռիո 2016
Հոդվածներ
Այլ
Ըմբշամարտ
Ծանրամարտ
Բռնցքամարտ
Շախմատ
Ֆուտբոլ
Բիզնես
Ընտրություններ 2012
Հատուկ նախագծեր
 
Գլխավոր էջ  |  Նորություններ
© Copyright Mediamax LLC 1999-2017