Ամբողջական տարբերակ
MediaMax
Հայ  |  Руc  |  Eng
> Հայաստան-Թուրքիա
ՀՀ ԱԳՆ-ն «մանիպուլացիա» է որակում Թուրքիայի արձագանքը ՄԻԵԴ վճռին
19.10 18:02

Երեւան: Մեդիամաքս: ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը «պարզունակ մանիպուլացիա» է որակել Թուրքիայի ԱԳՆ արձագանքը «Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի» գործով ՄԻԵԴ-ի կայացրած որոշման վերաբերյալ։

Ինչպես հաղորդում են ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունից, Տիգրան Բալայանն այս մասին ասել է` ի պատասխան News.am լրատվական կայքի հարցին:

«Թուրքիայի արտգործնախարարության արձագանքն էժանագին շահարկում է, որում, հիմնվելով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի երկրորդ պալատի 2013թ. դեկտեմբերի 17-ի որոշման վրա, դատողություններ են արվում նույն գործով ՄԻԵԴ ս.թ. հոկտեմբերի 15-ի որոշման վերաբերյալ։ Սա պարզունակ մանիպուլացիա է»,- ասել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակը:

Հիշեցնենք, որ Թուրքիայի ԱԳՆ-ն մասնավորապես հայտարարել էր. «Թուրքիան, որը ներգրավված էր այս գործում որպես երրորդ կողմ, ողջունում է դատարանի վճիռը, որը համապատասխանում է մեր տեսակետներին:  Մենք դիտարկում ենք այս վճիռը որպես շատ հստակ ազդանշան՝ ընդդեմ «ցեղասպանությունը» որպես միակ եւ բացարձակ ճշմարտություն պարտադրելու, ինչպես նաեւ այն անգամ հարցականի տակ դնելն արգելող բոլոր փորձերի»:

ՀՀ Գլխավոր դատախազությունն էլ հայտարարել էր, որ Հայաստանի կառավարության՝ «Դողու Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի» գործով ՄԻԵԴ ներկայացրած բոլոր պահանջները բավարարվել են:

<< վերադառնալ
Գլխավոր էջ
Սպորտ
Քաղաքականություն
Արտաքին քաղաքականություն
Բանակ եւ Ոստիկանություն
ԼՂՀ
Տարածաշրջան
Աշխարհում
Երեւան
Հասարակություն
Կրթություն
Մեդիա
Գիտություն
Հայաստան-Թուրքիա
Ռիո 2016
Հոդվածներ
Այլ
Ըմբշամարտ
Ծանրամարտ
Բռնցքամարտ
Շախմատ
Ֆուտբոլ
Բիզնես
Ընտրություններ 2012
Հատուկ նախագծեր
 
Գլխավոր էջ  |  Նորություններ
© Copyright Mediamax LLC 1999-2017