Ամբողջական տարբերակ
MediaMax
Հայ  |  Руc  |  Eng
> Հայաստան-Թուրքիա
Հայ-թուրքական հաշտեցումը վերեւից չի գալու, ասել է ՀՀ նախագահը
31.03 12:54
Երեւան: Մեդիամաքս: ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարել է, որ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը ցույց տվեց՝ «հայ-թուրքական հաշտեցումը վերեւից չի գալու»:

Այս մասին Սերժ Սարգսյանն ասել է Հարվարդի համալսարանի Քենեդիի անվան կառավարման դպրոցում ունեցած ելույթի ընթացքում:

ՀՀ նախագահն ընդգծել է, որ որքան Թուրքիայի իշխանություններն ավելի ագրեսիվ կեցվածք են որդեգրում, այնքան թուրքական հասարակությունը ավելի բարձր է խոսում Հայոց ցեղասպանության մասին:

«Այսօր Թուրքիայում մի մտավորական սերունդ է աճում, եւ ի վերջո հասարակության հենց այս սերուցքն այնքան է կայանալու, որ պարտադրելու է սեփական իշխանություններին ասել ճշմարտությունը: Համոզված եմ, որ այդ օրը, անպայման, գալու է»,- հայտարարել է Սերժ Սարգսյանը:

«Իրականում մենք խիստ շահագրգռված ենք Թուրքիայի խաղաղ եւ ժողովրդավարական զարգացմամբ: Մեր համոզումն է, որ հենց արմատական ժողովրդավարացման արդյունքում Թուրքիայում ապրող բոլոր ժողովուրդները իրենց լիարժեք քաղաքացի կզգան եւ կկարողանան ապրել արժանապատիվ կյանքով: Ցավոք, այսօր հակառակ միտումներն ենք տեսնում, եւ դա մտահոգիչ է մեզ համար»,- ասել է Սերժ Սարգսյանը:

<< վերադառնալ
Գլխավոր էջ
Սպորտ
Քաղաքականություն
Արտաքին քաղաքականություն
Բանակ եւ Ոստիկանություն
ԼՂՀ
Տարածաշրջան
Աշխարհում
Երեւան
Հասարակություն
Կրթություն
Մեդիա
Գիտություն
Հայաստան-Թուրքիա
Ռիո 2016
Հոդվածներ
Այլ
Ըմբշամարտ
Ծանրամարտ
Բռնցքամարտ
Շախմատ
Ֆուտբոլ
Բիզնես
Ընտրություններ 2012
Հատուկ նախագծեր
 
Գլխավոր էջ  |  Նորություններ
© Copyright Mediamax LLC 1999-2017