Ամբողջական տարբերակ
MediaMax
Հայ  |  Руc  |  Eng
> Հայաստան-Թուրքիա
ԵՄ-ն չպետք է կուրորեն վստահի Էրդողանին, ասել է Սարգսյանը
01.06 13:17
Երեւան: Մեդիամաքս: ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ասել է, որ Եվրամիությունը չպետք է կուրորեն հավատա Էրդողանին փախստականների ճգնաժամի լուծման հարցում, այլ պետք է գտնի խնդրի լուծման սեփական լուծումները:

Ինչպես հաղորդում է Deutsche Welle –ն, Սերժ Սարգսյանն այս մասին ասել է գերմանական Bild պարբերականին տված հարցազրույցում:

ՀՀ նախագահը նշել է, որ հունիսի 2-ին Բունդեսթագում նախատեսված Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձեւի քվեարկությունը պետք չէ կապել Թուրքիայի եւ ԵՄ-ի միջեւ փախստականների հարցով համաձայնության հնարավոր տապալման հետ:

Սերժ Սարգսյանի կարծիքով՝ «այդ համաձայնությունը (փախստականների մասին-խմբ) շատ փխրուն հիմքերի վրա է, իսկ Թուրքիայի նման գործընկերոջ հետ այն բարդ կլինի իրագործել երկարաժամկետ հեռանկարում»:

«Միանգամայն հստակ է, որ փախստականների հարցով համաձայնության հնարավոր անհաջողությունը որեւէ ընդհանուր բան չունի Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձեւի ընդունման հետ»,- ասել է Սերժ Սարգսյանը:

Հարցին, թե կարո՞ղ է արդյոք ԵՄ-ն վստահել Թուրքիային, Սարգսյանը պատասխանել է, որ չի կարող խոսել ԵՄ-ի անունից, բայց կարող է սեփական փորձից ասել՝ «ո՛չ, մենք չենք վստահում Էրդողանին»:

Սերժ Սարգսյանի խոսքով՝ հենց Էրդողանն էր Թուրքիայի խորհրդարանում արգելափակել հայ-թուրքական արձանագրությունների վավերացումը:    

<< վերադառնալ
Գլխավոր էջ
Սպորտ
Քաղաքականություն
Արտաքին քաղաքականություն
Բանակ եւ Ոստիկանություն
ԼՂՀ
Տարածաշրջան
Աշխարհում
Երեւան
Հասարակություն
Կրթություն
Մեդիա
Գիտություն
Հայաստան-Թուրքիա
Ռիո 2016
Հոդվածներ
Այլ
Ըմբշամարտ
Ծանրամարտ
Բռնցքամարտ
Շախմատ
Ֆուտբոլ
Բիզնես
Ընտրություններ 2012
Հատուկ նախագծեր
 
Գլխավոր էջ  |  Նորություններ
© Copyright Mediamax LLC 1999-2017