Ամբողջական տարբերակ
MediaMax
Հայ  |  Руc  |  Eng
> Հայաստան-Թուրքիա
Բահչելին ասել է, որ «հայերի արտաքսումը ճիշտ որոշում էր»
09.06 13:26
Երեւան: Մեդիամաքս: Թուրքիայի ընդդիմադիր «Ազգայնական շարժում» կուսակցության առաջնորդ Դեվլեթ Բահչելին հայտարարել է, որ 1915-1916 թթ. Օսմանյան իշխանությունների կողմից «հայերի արտաքսումը ճիշտ որոշում էր»:

«Մեր ժողովրդի ապագան վտանգված կլիներ, եթե հայերի արտաքսման որոշումն այդ պայմաններում չտրվեր»,- հունիսի 8-ին Անկարայում իր կուսակցության հանդիպման ժամանակ հայտարարել է Դեվլեթ Բահչելին, գրում է թուրքական Hurriyet-ը:

Թուրք ազգայնական գործիչը հավելել է, որ այդ «որոշումը պետք է նորից ընդունվի, եթե պայմանները լինեն նույնը»:

«Հայերի համար բնակավայրի փոփոխությունը նրանց բնաջնջելու նպատակ չէր հետապնդում: Դա արվել է պետությանը պաշտպանելու համար, ինչը լիովին ճիշտ էր»,- հավելել է Բահչելին:


<< վերադառնալ
Գլխավոր էջ
Սպորտ
Քաղաքականություն
Արտաքին քաղաքականություն
Բանակ եւ Ոստիկանություն
ԼՂՀ
Տարածաշրջան
Աշխարհում
Երեւան
Հասարակություն
Կրթություն
Մեդիա
Գիտություն
Հայաստան-Թուրքիա
Ռիո 2016
Հոդվածներ
Այլ
Ըմբշամարտ
Ծանրամարտ
Բռնցքամարտ
Շախմատ
Ֆուտբոլ
Բիզնես
Ընտրություններ 2012
Հատուկ նախագծեր
 
Գլխավոր էջ  |  Նորություններ
© Copyright Mediamax LLC 1999-2017