Ամբողջական տարբերակ
MediaMax
Հայ  |  Руc  |  Eng
> Հայաստան-Թուրքիա
Երեւանում վստահ են, որ «Թուրքիային պետք է հեռու պահել»
13.10 09:33
Երեւան: Մեդիամաքս: Հայաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանն ասել է, որ «Թուրքիային անհրաժեշտ է հնարավորինս հեռու պահել ԼՂ կարգավորման գործընթացից»:

Այդ մասին նա ասել է՝ Հանրային հեռուստատեսության համար մեկնաբանելով Թուրքիայի ԱԳ նախարար Մեվլութ Չավուշօղլուի ԵԽԽՎ-ում արված հայտարարությունը ԼՂ հակամարտության կարգավորման վերաբերյալ:

«Թուրքիայի արտգործնախարարի՝ Լեռնային Ղարաբաղի բանակցային գործընթացը խեղաթյուրելու հերթական փորձն ևս մեկ անգամ ապացուցում է այն, ինչը բազմիցս հնչեցվել է մեր կողմից` Թուրքիային անհրաժեշտ է հնարավորինս հեռու պահել կարգավորման գործընթացից: Ինչ վերաբերվում է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասով Թուրքիայի արտգործնախարարի հայտարարությանը, ապա եթե Անկարան իրոք ցանկանում է կարգավորել հարաբերությունները Հայաստանի հետ, նա ժամանակին կվավերացներ և կյանքի կկոչեր դեռևս 2009 թվականին Ցյուրիխում ստորագրված հայ-թուրքական արձանագրությունները», - ասել է Շավարշ Քոչարյանը:

Մեվլութ Չավուշօղլուն հոկտեմբերի 12-ին ԵԽԽՎ-ում, մասնավորապես, ասել էր.

«Ռուսաստանը բավականին խելամիտ առաջարկություններով է հանդես եկել, այն է, հայերի հեռացումը Ադրբեջանի հինգ օկուպացված շրջաններից: Այս տարբերակն այժմ քննարկվում է: Այս քայլերի ձեռնարկման դեպքում հուսով եմ, որ խնդիրը կկարգավորվի, կարգավորում է ցանկանում նաև Ադրբեջանը: Թուրքիան էլ իր հերթին ցանկանում է կարգավորել հարաբերությունները Հայաստանի հետ»:

<< վերադառնալ
Գլխավոր էջ
Սպորտ
Քաղաքականություն
Արտաքին քաղաքականություն
Բանակ եւ Ոստիկանություն
ԼՂՀ
Տարածաշրջան
Աշխարհում
Երեւան
Հասարակություն
Կրթություն
Մեդիա
Գիտություն
Հայաստան-Թուրքիա
Ռիո 2016
Հոդվածներ
Այլ
Ըմբշամարտ
Ծանրամարտ
Բռնցքամարտ
Շախմատ
Ֆուտբոլ
Բիզնես
Ընտրություններ 2012
Հատուկ նախագծեր
 
Գլխավոր էջ  |  Նորություններ
© Copyright Mediamax LLC 1999-2017