Ամբողջական տարբերակ
MediaMax
Հայ  |  Руc  |  Eng
> Հայաստան-Թուրքիա
Ֆրանսիան ընդունել է Եղեռնի ժխտումը քրեականացնող օրինագիծը
14.10 16:26
Երեւան: Մեդիամաքս: Ֆրանսիայի Սենատն այսօր ընդունել է Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը:

Այս մասին Մեդիամաքսին հայտնել է Հայ Դատի Ֆրանսիայի հանձնախմբի նախագահ Հարութ Մարտիրոսյանը:

«Ֆրանսիայի խորհրդարանի ստորին պալատի պատգամավորների մեծ մասը (156) կողմ է քվեարկել «Հավասարություն եւ քաղաքացիություն» օրինագծի օգտին, որով պատիժ է սահմանվում բոլոր նրանց համար, ովքեր կժխտեն մարդկության դեմ գործած հանցագործությունները, այդ թվում` Հայոց ցեղասպանությունը»,- հայտնել է նա:
   
Հարութ Մարտիրոսյանը տեղեկացրել է, որ «օրինագիծն ուժի մեջ կմտնի այն պահից, երբ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդն այն ստորագրի»:

«Մենք շատ ուրախ ենք, որ Ֆրանսիան նման օրենք է ունենալու: Սակայն այն կիրառելու առումով պետք է լինել գրագետ եւ հետեւողական»,- նշել է նա:

Հարութ Մարտիրոսյանը հայտնել է, որ «ընդունված օրենքը սահմանում է մինչեւ երկու տարվա ազատազրկում եւ 50 հազար եվրո տուգանք նրանց համար, ովքեր կժխտեն ցեղասպանության փաստը»:

Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի համանախագահ Մուրադ Փափազյանն էլ Մեդիամաքսին ասել է, որ «օրինագծի ընդունումը մեծ հաջողություն է»:

ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը, արձագանքելով Ֆրանսիայի Սենատի որոշմանը, հայտարարել է, որ «այս քայլով Ֆրանսիան վերահաստատում է իր արժեքավոր դերակատարումը անցյալում իրականացված ցեղասպանությունների դատապարտման եւ ժխտողականության դեմ պայքարի, ինչպես նաեւ՝ մարդկության դեմ հնարավոր նոր ոճիրների կանխարգելման գործում»:

<< վերադառնալ
Գլխավոր էջ
Սպորտ
Քաղաքականություն
Արտաքին քաղաքականություն
Բանակ եւ Ոստիկանություն
ԼՂՀ
Տարածաշրջան
Աշխարհում
Երեւան
Հասարակություն
Կրթություն
Մեդիա
Գիտություն
Հայաստան-Թուրքիա
Ռիո 2016
Հոդվածներ
Այլ
Ըմբշամարտ
Ծանրամարտ
Բռնցքամարտ
Շախմատ
Ֆուտբոլ
Բիզնես
Ընտրություններ 2012
Հատուկ նախագծեր
 
Գլխավոր էջ  |  Նորություններ
© Copyright Mediamax LLC 1999-2017