Ամբողջական տարբերակ
MediaMax
Հայ  |  Руc  |  Eng
> Հայաստան-Թուրքիա
Սերժ Թանգյանը Կարո Փայլանին «իրական հերոս» է անվանել
17.01 09:14
Երեւան: Մեդիամաքս: System of a Down ռոք-խմբի երգիչ, հասարակական գործիչ Սերժ Թանգյանը հանդես է եկել ի պաշտպանություն Թուրքիայի խորհրդարանի հայազգի պատգամավոր Կարո Փայլանի:

Կարո Փայլանին ժամանակավորապես զրկել են Թուրքիայի խորհրդարանի նիստերին մասնակցելու իրավունքից՝ «ցեղասպանություն» բառն օգտագործելու համար:

«Կարո Փայլանն իրական հերոս է, քանի որ շատ վտանգավոր է ճշմարտության մասին խոսել մի հասարակությունում, որը կարող է բազմաթիվ պատասխան հարվածներ հասցնել: Ես նախորդ տարի նրան հանդիպելու պատիվ եմ ունեցել: Մենք քեզ հետ ենք, Կարո», - ասել է Սերժ Թանգյանը:

Մեդիամաքսը նշում է, որ Սերժ Թանգյանը պարբերաբար հանդես է գալիս Թուրքիայի իշխանությունների խիստ քննադատությամբ: Մասնավորապես, 2016 թվականի ապրիլին նա Թուրքիայի նախագահ Էրդողանին «հիմար» էր անվանել:

<< վերադառնալ
Գլխավոր էջ
Սպորտ
Քաղաքականություն
Արտաքին քաղաքականություն
Բանակ եւ Ոստիկանություն
ԼՂՀ
Տարածաշրջան
Աշխարհում
Երեւան
Հասարակություն
Կրթություն
Մեդիա
Գիտություն
Հայաստան-Թուրքիա
Ռիո 2016
Հոդվածներ
Այլ
Ըմբշամարտ
Ծանրամարտ
Բռնցքամարտ
Շախմատ
Ֆուտբոլ
Բիզնես
Ընտրություններ 2012
Հատուկ նախագծեր
 
Գլխավոր էջ  |  Նորություններ
© Copyright Mediamax LLC 1999-2017