Ամբողջական տարբերակ
MediaMax
Հայ  |  Руc  |  Eng
> Հայաստան-Թուրքիա
Կարո Փայլանը ցանկանում է հայ-թուրքական երկխոսության դուռ բացել
22.09 13:57
Երեւան: Մեդիամաքս: Թուրքիայի «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (HDP) հայազգի պատգամավոր Կարո Փայլանն այսօր Երեւանում ասել է, որ ցանկանում է հայ-թուրքական համբերությունների վերականգման համար կամուրջ ստեղծել։

«Ե՛ւ Թուրքիան, ե՛ւ Հայաստանը ժողովրդավարական երկիր դառնալու ուղու վրա են։ Հարաբերությունների սառեցումը մեծապես վնասում է երկու երկրներին, եւ ես ցանկանում եմ գոնե մի փոքր բացել երկխոսության դուռը։ Գիտեմ՝ դժվար է, բայց ամենադժվար ժամանակներում էլ պետք է մի քիչ բաց պահել երկխոսության դուռը»,-ասել է Կարո Փայլանը։

Նա նկատել է, որ Հայաստանը հիմա շատ ավելի ուժեղ եւ ինքնավստահ է։

«Այստեղ գտնվելու օրերին տարբեր բարձրաստիճան հանդիպումներ եմ ունեցել, այսօր հանդիպելու եմ նաեւ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին։ Երբ վերադառնամ Թուրքիա, նախարարների հետ եմ հանդիպելու։ Պետք է մեծ ջանքեր ներդնեմ երկխոսության դուռը բացելու համար»,-ասել է նա։ 

Հարցին, թե չի վախենում արդյո՞ք թուրքական իշխանությունների հետապնդումներից եւ իր կուսակիցների նման ձերբակալվելուց, նա պատասխանել է․

«Առաջին հերթին ես վախենում եմ Թուրքիայում ապրող հայերի համար, քանի որ այնտեղ թափ առած ազգայնական տրամադրությունների հետեւանքով փոքրամասնությունները վախի մեջ են ապրում։ Բայց ես գիտեմ, որ մենք չեն կարող լռել»։

Անդրադառնալով Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման հեռանկարին, նա նշել է, որ միայն ժողովրդավար Թուրքիան կկարողանա առերեսվել իր անցյալի հետ։

«Թուրքիայի խորհրդարանում ժողովրդավարական արժեքներ կրող պատգամավորներ շատ կան, պարզապես նրանք լուռ են։ Կարծում եմ, ճանաչման հարցում կարեւոր է գտնել միասնական մի ուղի։ Ցեղասպանությունը անպատիժ չպետք է մնա, հակառակ պարագայում այն կարող է կրկնվել», - ասել է պատգամավորը։

Մեդիամաքսը նշում է, որ Կարո Փայլանը Հայաստանում է ՀՀ վարչապետի, Սփյուռքի նախարարի եւ Ամերիկայի հայկական համագումարի հրավերով։ Նա մասնակցել է Հայաստան-Սփյուռք 6-րդ համաժողովի աշխատանքներին եւ Անկախության տոնին նվիրված միջոցառումներին։ 

<< վերադառնալ
Գլխավոր էջ
Սպորտ
Քաղաքականություն
Արտաքին քաղաքականություն
Բանակ եւ Ոստիկանություն
ԼՂՀ
Տարածաշրջան
Աշխարհում
Երեւան
Հասարակություն
Կրթություն
Մեդիա
Գիտություն
Հայաստան-Թուրքիա
Ռիո 2016
Հոդվածներ
Այլ
Ըմբշամարտ
Ծանրամարտ
Բռնցքամարտ
Շախմատ
Ֆուտբոլ
Բիզնես
Ընտրություններ 2012
Հատուկ նախագծեր
 
Գլխավոր էջ  |  Նորություններ
© Copyright Mediamax LLC 1999-2017