Ամբողջական տարբերակ
MediaMax
Հայ  |  Руc  |  Eng
> Բիզնես
KERBEDANZ-ը խիզախ ժամագործական լուծումներով է հանդես գալիս
25.04 17:39
Շվեյցարական KERBEDANZ ընկերության նախաձեռնությամբ Հայաստան ժամանած շվեյցարական CONCEPTO Watch Factory ընկերության հիմնադիր տնօրեններ Ժան Պիեռ Ժակեն եւ Վալերիեն Ժակեն այսօր հանդիպել են ՀՀ էկոնոմիկայի նախարարության ներկայացուցիչների հետ:

KERBEDANZ ընկերության տնօրեն, Շվեյցարիայի ժամագործական մարքեթինգի համալսարանի ռեկտոր Կալուստ Զորիկը ներկայացրել է CONCEPTO Watch Factory-ի հետ համագործակցության ծրագրերը, որոնք ուղղված են Հայաստանում ժամագործության ոլորտի զարգացմանը: Կալուստ Զորիկի խոսքով, երկու ընկերությունները միասին աշխատում են շուրջ երեք տարի եւ այդ փոխգործակցության շրջանակում CONCEPTO Watch Factory-ին մեխանիզմներ է պատրաստում KERBEDANZ-ի կողմից նախագծված ժամացույցների համար:

Այժմ նախատեսվում է ընդլայնել համագործակցության շրջանակը երկու հիմնական ուղղությամբ: Ինչպես նշել է KERBEDANZ-ի տնօրենը, առաջին հերթին փորձ է արվելու CONCEPTO Watch Factory-ի տեխնոլոգիաները բերել Հայաստան, որպեսզի հայաստանցի մասնագետների կողմից պատրաստվեն ժամացույցների մեխանիզմների մասերը:

Համագործակցության մյուս ուղղությունը, ըստ KERBEDANZ ընկերության տնօրենի, Հայաստանում ժամագործության նախապատրաստական դպրոցի ստեղծումն է, քանի որ հանրապետությունում կա ոլորտի բարձրակարգ մասնագետների պակաս:

Էկոնոմիկայի նախարարության արդյունաբերական քաղաքականության վարչության պետ Արմեն Եգանյանը, ողջունելով շվեյցարացի հյուրերի ծրագրերը, նշել է, որ ժամագործությունը ՀՀ կառավարության կողմից  հռչակվել է գերակա ուղղություններից եւ այդ առումով շվեյցարական ժամագործական ընկերությունների համատեղ ծրագրերը կարող են կյանքի կոչվել նաեւ պետական աջակցությամբ, քանի որ կառավարությունն ունի համապատասխան գործիքակազմ:

CONCEPTO Watch Factory ընկերության ղեկավարներն այցելել են KERBEDANZ-ի հայաստանյան մասնաճյուղ, ծանոթացել արտադրական գործընթացներին:

Ինչպես նշել է KERBEDANZ-ի համահիմնադիր Արամ Պետրոսյանը, հայաստանյան մասնաճյուղը հիմնականում զբաղվում է ռազմավարության մշակմամբ, դիզայնով եւ կոնցեպտուալ նախագծերով:

«Հայաստանում ձեւավորվեց դիզայներների խումբ, որը շատ հետաքրքիր եւ միաժամանակ շատ խիզախ ժամագործական լուծումներով է հանդես գալիս: Շվեյցարական ժամագործական ընկերությունները նման խիզախությունից խուսափում են, քանի որ հավատարիմ են ժամագործության իրենց դասական ավանդույթներին: Սա է մեր հիմնական առանձնահատկությունը: Իսկ CONCEPTO-ն, կարելի է ասել, այն եզակի ընկերություններից է, որոնք ինքնուրույն են արտադրում ժամացույցի ամբողջական մեխանիզմներ, չեն պատվիրում առանձին մասեր այլ արտադրողների մոտ: Ընդ որում, CONCEPTO ընկերությունը ստեղծում է չափազանց բարդ մեխանիզմներ, եւ մենք, առաջին հերթին, ցանկանում ենք հիմնադրել ժամացույցի մասերի արտադրություն Հայաստանում CONCEPTO-ի մեխանիզմների համար», - նշել է Արամ Պետրոսյանը:

<< վերադառնալ
Գլխավոր էջ
Սպորտ
Քաղաքականություն
Արտաքին քաղաքականություն
Բանակ եւ Ոստիկանություն
ԼՂՀ
Տարածաշրջան
Աշխարհում
Երեւան
Հասարակություն
Կրթություն
Մեդիա
Գիտություն
Հայաստան-Թուրքիա
Ռիո 2016
Հոդվածներ
Այլ
Ըմբշամարտ
Ծանրամարտ
Բռնցքամարտ
Շախմատ
Ֆուտբոլ
Բիզնես
Ընտրություններ 2012
Հատուկ նախագծեր
 
Գլխավոր էջ  |  Նորություններ
© Copyright Mediamax LLC 1999-2017