Ամբողջական տարբերակ
MediaMax
Հայ  |  Руc  |  Eng
> Բիզնես
Գնաճը համահունչ է դրամի արժեզրկմանը, պնդում է հանձնաժողովի նախագահը
11.12 15:38
Երեւան: Մեդիամաքս: ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանն այսօր ասել է, որ գնաճը Հայաստանում համահունչ է փոխարժեքի փոփոխությանը:

Այդ մասին նա ասել է կառավարության նիստում:

«Ուսումնասիրության նպատակով առանձնացրել ենք այն ապրանքային շուկաները, որտեղ գործունեություն են իրականացնում խոշոր ընկերությունները: Այնուհետեւ առանձնացրել ենք այն ապրանքները, որոնք սոցիալական նշանակություն ունեն՝ շաքարավազ, կարագ, ձեթ, հավի միս, հավկիթ, սուրճ, ալյուր եւ այլն:

Ուսումնասիրությունը կատարվել է նոյեմբերի սկզբից մինչեւ դեկտեմբերի 10-ն ընկած ժամանակահատվածում, երբ դրամն ԱՄՆ դոլարի համեմատ արժեզրկվել է շուրջ 13 տոկոսով՝ 411-ից հասնելով 463 դրամի: Փոխարժեքի փոփոխությունն իր ուղղակի եւ անմիջական ազդեցությունն է թողել ներմուծված ապրանքների գների վրա, որոնք սկսել են բարձրանալ նոյեմբերի 20-ից սկսած: Այնուհետեւ գնային բարձրացում է արձանագրվել նաեւ տեղական արտադրության ապրանքային շուկաներում, որոնցից հանձնաժողովի տեսադաշտում է կաթնամթերքի ոլորտը», - ասել է Արտակ Շաբոյանը:

Նա նկատել է, որ դիտարկված ապրանքատեսակների գնային փոփոխությունները տատանվում են 2-12, 13 տոկոսի միջակայքում, այն դեպքում, երբ դրամի արժեզրկումը կազմել է 13 տոկոս: «Կարելի է ասել, որ գնային փոփոխությունները համահունչ են փոխարժեքի փոփոխություններին, եւ փոխարժեքի փոփոխման վերին շեմը չեն գերազանցում», - ասել է Արտակ Շաբոյանը:

<< վերադառնալ
Գլխավոր էջ
Սպորտ
Քաղաքականություն
Արտաքին քաղաքականություն
Բանակ եւ Ոստիկանություն
ԼՂՀ
Տարածաշրջան
Աշխարհում
Երեւան
Հասարակություն
Կրթություն
Մեդիա
Գիտություն
Հայաստան-Թուրքիա
Ռիո 2016
Հոդվածներ
Այլ
Ըմբշամարտ
Ծանրամարտ
Բռնցքամարտ
Շախմատ
Ֆուտբոլ
Բիզնես
Ընտրություններ 2012
Հատուկ նախագծեր
 
Գլխավոր էջ  |  Նորություններ
© Copyright Mediamax LLC 1999-2017