Ամբողջական տարբերակ
MediaMax
Հայ  |  Руc  |  Eng
> Բիզնես
Վարչապետը ֆինանսական շուկայում «սպեկուլյատիվ տարրեր» է նկատում
17.12 14:35
Երեւան: Մեդիամաքս: Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր հայտարարել է, որ ՀՀ-ում ֆինանսական շուկայի ներկա զարգացումները «հիմնականում պայմանավորված են գլոբալ եւ տարածաշրջանային զարգացումներով, որոնք զերծ չեն ակնհայտ սպեկուլյատիվ տարրերից»:

«Գլոբալ միտումների նման տարերային զարգացումների պարագայում ՀՀ կառավարությունը շարունակում է հավատարիմ մնալ լողացող փոխարժեքի որդեգրված քաղաքականությանը, ինչն անհրաժեշտ է տնտեսությունը երկարաժամկետ անկայունությունից զերծ պահելու համար»,- ասել է վարչապետը՝ հավելելով, որ կառավարությունն աջակցում է ֆինանսական համակարգի կայունությանն ուղղված Կենտրոնական բանկի (ԿԲ) ջանքերին:

Հովիկ Աբրահամյանը համոզմունք է հայտնել առ այն, որ բոլոր ավանդատուները պետք է վստահ լինեն՝ «ՀՀ-ն ունի գործուն ավանդների երաշխավորման համակարգ, եւ կառավարությունն ու ԿԲ-ն անում են հնարավորը՝ քաղաքացիների ավանդների պաշտպանության համար»:

«Կառավարությունը մշտական կապի մեջ է նաեւ իր միջազգային գործընկերների հետ, եւ վստահ է, որ համատեղ ջանքերով եւ սառը դատողությամբ մենք կարող ենք ապահովել կայունություն թե՛ ֆինանսական, թե՛ ապրանքների շուկաներում՝ այդ թվում բացառելով սպառողական ապրանքների անհիմն թանկացումները»,- ամփոփել է խոսքը վարչապետը:

<< վերադառնալ
Գլխավոր էջ
Սպորտ
Քաղաքականություն
Արտաքին քաղաքականություն
Բանակ եւ Ոստիկանություն
ԼՂՀ
Տարածաշրջան
Աշխարհում
Երեւան
Հասարակություն
Կրթություն
Մեդիա
Գիտություն
Հայաստան-Թուրքիա
Ռիո 2016
Հոդվածներ
Այլ
Ըմբշամարտ
Ծանրամարտ
Բռնցքամարտ
Շախմատ
Ֆուտբոլ
Բիզնես
Ընտրություններ 2012
Հատուկ նախագծեր
 
Գլխավոր էջ  |  Նորություններ
© Copyright Mediamax LLC 1999-2017