Ամբողջական տարբերակ
MediaMax
Հայ  |  Руc  |  Eng
> Բիզնես
Դրամի իրական գինը հայտնի կլինի գերարժեզրկման պատճառների վերանալուց հետո
17.12 16:01
Երեւան: Մեդիամաքս: Դրամի իրական գինը հայտնի կլինի գերարժեզրկման պատճառների վերանալուց հետո

ՀՀ դրամի իրական գինը հայտնի կլինի գերարժեզրկման պատճառների վերանալուց հետո:

Այս մասին այսօր ասել է ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը` նշելով, որ ներկայիս իրավիճակը պայմանավորած է հետեւյալ անժխտելի փաստերով.

- ներկայումս դոլարը գերարժեւորված է, արժե ավելին, քան նորմալ պայմաններում կլիներ, որի հիմնական պատճառները խուճապային իրավիճակն ու որոշ տնտեսվարողների կողմից իրականցված սպեկուլյացիաներն են;

- դրամը գերարժեզրկված է: Դրամի իրական գինը հայտնի կլինի գերարժեզրկման պատճառների վերանալուց հետո: Այդ դեպքում դրամը զգալիորեն կարժևորվի:

- ԿԲ-ն զգուշացնում  է` անհարկի փոխարկումները փոխարժեքի կայունացման ժամանակ կարող են բերել լուրջ կորուստների:

- ԿԲ-ն եւս մեկ անգամ վերահաստատում է, որ ՀՀ բանկային համակարգում արտարժույթի խնդիր չկա: Անհրաժեշտության դեպքում ԿԲ-ն կարող է տրամադրել պահանջվող ծավալի իրացվելիություն: Նման խուճապային փոխարկումներն անիմաստ են: ԿԲ-ի կողմից իրավիճակը վերահսկելի է;

- ԿԲ-ն վստահ է, որ տիրապետում է գնաճի զսպման բոլոր հնարավորություններին, եւ իր գերնպատակը գների կայունությունն է: Գնաճը վերահսկվում է գրագետ եւ հստակ քայլերով, պատկան մարմինների կողմից վերահսկվում են նաեւ գնային չարաշահումները:

- ՀՀ-ն ունի հուսալի եւ կայուն բանկային համակարգ: Բանկերը վճարունակ են եւ կարող են իրականացնել իրենց բոլոր պարտավորությունները, այդ թվում`հաճախորդների բանկային հաշիվների եւ ավանդների սպասարկումը:

«ԿԲ-ն սահմանափակում չի դրել եւ չի դնելու բանկերի վրա` հաշիվների կամ ավանդների սպասարկման հարցում: Եթե ԿԲ-ն հայտնաբերի, որ բանկերը հրաժարվում են իրենց պարտավորությունները կատարելուց, վերջիններս խստորեն պատժվելու են»,- ասել է Արթուր Ջավադյանը:

<< վերադառնալ
Գլխավոր էջ
Սպորտ
Քաղաքականություն
Արտաքին քաղաքականություն
Բանակ եւ Ոստիկանություն
ԼՂՀ
Տարածաշրջան
Աշխարհում
Երեւան
Հասարակություն
Կրթություն
Մեդիա
Գիտություն
Հայաստան-Թուրքիա
Ռիո 2016
Հոդվածներ
Այլ
Ըմբշամարտ
Ծանրամարտ
Բռնցքամարտ
Շախմատ
Ֆուտբոլ
Բիզնես
Ընտրություններ 2012
Հատուկ նախագծեր
 
Գլխավոր էջ  |  Նորություններ
© Copyright Mediamax LLC 1999-2017