Ամբողջական տարբերակ
MediaMax
Հայ  |  Руc  |  Eng
> Հասարակություն
Դիվանագետներն այցելել են ԱԻՆ երկրաֆիզիկական դիտարան
09.06 17:50
Երեւան: Մեդիամաքս: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանի հրավերով Հայաստանում հավատարմագրված դեսպանները, դեսպանությունների ու միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներն այսօր այցելել են ԱԻՆ «Սեյսմիկ պաշտպանության արեւմտյան ծառայություն» ՊՈԱԿ-ի Գառնիի երկրաֆիզիկական դիտարան:

ԱԻՆ-ում նշել են, որ հյուրերի թվում են եղել Ֆրանսիայի եւ Չեխիայի դեսպանները, Շվեդիայի, Իրանի, Շվեյցարիայի, Ճապոնիայի, Ռուսաստանի եւ Վրաստանի դեսպանությունների, ինչպես նաեւ Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության ներկայացուցիչներ:

«Սեյսմիկ պաշտպանության ծառայությունն առաջնային նշանակություն ունի Հայաստանում եւ, առհասարակ, տարածաշրջանում աղետների ռիսկի նվազեցման գործընթացում՝ այդ ուղղությամբ տարվող աշխատանքների առաջին քայլը սպառնացող վտանգների վաղ ազդարարումն է: Սեյսմիկ պաշտպանության համակարգի հզորացումն ու արդիականացումը նաեւ մեր միջազգային գործընկերների օժանդակությամբ մեծապես կնպաստի մեր երկրի եւ տարածաշրջանի դիմակայունության բարձրացմանը»,- ասել է Դավիթ Տոնոյանը:

Գառնիի դիտարանը հնարավորություն է տալիս գնահատել ՀՀ տարածքի երկրակեղեւի լարվածադեֆորմացիոն վիճակը, ուսումնասիրել երկրաշարժերի առաջացման մեխանիզմները եւ դրանց նախանշանները, ինչպես նաեւ նպաստում է երկարաժամկետ սեյսմիկ վտանգի գնահատմանը:

<< վերադառնալ
Գլխավոր էջ
Սպորտ
Քաղաքականություն
Արտաքին քաղաքականություն
Բանակ եւ Ոստիկանություն
ԼՂՀ
Տարածաշրջան
Աշխարհում
Երեւան
Հասարակություն
Կրթություն
Մեդիա
Գիտություն
Հայաստան-Թուրքիա
Ռիո 2016
Հոդվածներ
Այլ
Ըմբշամարտ
Ծանրամարտ
Բռնցքամարտ
Շախմատ
Ֆուտբոլ
Բիզնես
Ընտրություններ 2012
Հատուկ նախագծեր
 
Գլխավոր էջ  |  Նորություններ
© Copyright Mediamax LLC 1999-2017