Ամբողջական տարբերակ
MediaMax
Հայ  |  Руc  |  Eng
> Հասարակություն
«Ոչխարների խուզում» փառատոնին մասնակցեց ավելի քան 2000 մարդ
10.06 17:45
Երեւան: Մեդիամաքս: Այսօր Սյունիքի մարզի Տաթեւ համայնքում անցկացվեց «Ոչխարների խուզում» երրորդ փառատոնը։

Փառատոնը կազմակերպել էր «Ռազմավարական զարգացման գործակալություն» hասարակական կազմակերպությունը՝ «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDeA) հիմնադրամի համաֆինանսավորմամբ։

Փառատոնի նպատակն է առավել ճանաչելի դարձնել Վայոց Ձորի եւ Սյունիքի ավանդույթներն ու մշակույթը, մարզերի տեղական արտադրանքը, ինչպես նաեւ նպաստել տարածաշրջանում զբոսաշրջության զարգացմանը:  Ընդհանուր առմամբ, փառատոնին մասնակցել է 2000 մարդ:

««Ոչխարների խուզում» փառատոնը վերածվում է ավանդական միջոցառման: Փառատոնը համայնքային կյանքն աշխուժացնելու, մոռացված ավանդույթները վերհիշելու ու մարզերի տեղական արտադրանքը զբոսաշրջիկներին ներկայացնելու հնարավորություն է տալիս։ Ուրախալի է, որ շատ զբոսաշրջային ընկերություններ փառատոնը ներառում են իրենց առաջարկներում։ Սա վկայում է այն մասին, որ այս միջոցառման նկատմամբ հետաքրքրությունը տարեցտարի մեծանում է», - ասել է IDeA հիմնադրամի տնօրեն Էդգար Մանուկյանը:

Փառատոնն այս տարի ընդգրկում էր ոչխարների խուզման մրցույթ, ազգային կենդանի երաժշտություն, պար, լարախաղաց, սպորտային  միջոցառումներ,  ցուցահանդես-վաճառք, որտեղ իրենց արտադրանքը ներկայացրին Վայոց Ձորի եւ Սյունիքի համայնքների արտադրողները: Փառատոնի հյուրերը հնարավորություն ունեցան օգտվելու տեղում կազմակերպված սննդի տաղավարներից՝ համտեսելով հայկական ավանդական ճաշատեսակներ:

<< վերադառնալ
Գլխավոր էջ
Սպորտ
Քաղաքականություն
Արտաքին քաղաքականություն
Բանակ եւ Ոստիկանություն
ԼՂՀ
Տարածաշրջան
Աշխարհում
Երեւան
Հասարակություն
Կրթություն
Մեդիա
Գիտություն
Հայաստան-Թուրքիա
Ռիո 2016
Հոդվածներ
Այլ
Ըմբշամարտ
Ծանրամարտ
Բռնցքամարտ
Շախմատ
Ֆուտբոլ
Բիզնես
Ընտրություններ 2012
Հատուկ նախագծեր
 
Գլխավոր էջ  |  Նորություններ
© Copyright Mediamax LLC 1999-2017