Ամբողջական տարբերակ
MediaMax
Հայ  |  Руc  |  Eng
> Հասարակություն
Նախագահ. «Տարոն ջան, դու մեզ հիասթափեցնելու իրավունք չունես»
12.06 13:04
Երեւան: Մեդիամաքս: ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր, դիմելով Երեւանի նորընտիր քաղաքապետին, ասել է՝ «Տարոն ջան, դու մեզ հիասթափեցնելու իրավունք չունես»:

«Չունես, քանի որ դու Անդրանիկ Մարգարյանի որդին ես եւ Հանրապետականի ղեկավարներից մեկը: Ուղղակի պարտավոր ես գիշեր ու ցերեկ աշխատել, որպեսզի կարողանաս ավելացնել երեւանցիների հարգանքն ու վստահությունը քո նկատմամբ, որպեսզի կարողանաս պահել Երեւանում ամենամեծ վարկանիշ ունեցող գործչի դիրքը, որպեսզի կարողանաս հաջորդ ընտրություններին ավելի շատ քվեներ վաստակել եւ շարունակել կառավարել Երեւանը»,- հայտարարել է Սերժ Սարգսյանը քաղաքապետ Տարոն Մարգարյանի երդմնակալության արարողությանը:

Դիմելով Երեւանի նորընտիր ավագանու անդամներին՝ նախագահը հույս է հայտնել, որ նրանք տարաձայնությունները մի կողմ կդնեն եւ կմիավորվեն Երեւան համայնքի ընդհանուր շահի շուրջ:

«Արդեն անհրաժեշտ է հանդարտեցնել ընտրական կրքերը, դրանք թողնել անցյալում: Եկել է ելույթներից գործին անցնելու ժամանակը»,- ասել է նախագահը:

Անդրադառնալով մայրաքաղաքում ակնկալվող փոփոխություններին՝ Սերժ Սարգսյանը նշել է, որ քաղաքը պետք է ունենա արդի լուսավորության համակարգեր, հարմարավետ մայթեր ու անցումներ, հանրային հանգստյան գոտիներ: Նա կարեւորել է նաեւ նոր աղբավայրի եւ միջնաժամկետ հեռանկարում՝ աղբի վերամշակման գործարանի կառուցումը:

Նախագահը կոչ է արել նաեւ ամենալուրջ ուշադրությամբ քննել վերելակային տնտեսության կարիքները՝ կանխելով դժբախտ պատահարների հնարավորությունը:

Որպես Երեւանի գերխնդիր՝ Սերժ Սարգսյանն առանձնացրել է տրանսպորտային համակարգը:

«Զարգանում է քաղաքը, անընդհատ ավելանում է քաղաքի փողոցներով երթեւեկող մեքենաների քանակը: Օրվա որոշակի ժամերին խցանումները դարձել են սովորական երեւույթ: Երեւանցիների եւ հյուրերի համար շարունակում են գոյություն ունենալ անհարմարություններ»,- ասել է նախագահը՝ կոչ անելով արագացնել միջազգային խորհրդատուի հետ միասին Երեւանի տրանսպորտային համակարգի զարգացման աշխատանքները:

<< վերադառնալ
Գլխավոր էջ
Սպորտ
Քաղաքականություն
Արտաքին քաղաքականություն
Բանակ եւ Ոստիկանություն
ԼՂՀ
Տարածաշրջան
Աշխարհում
Երեւան
Հասարակություն
Կրթություն
Մեդիա
Գիտություն
Հայաստան-Թուրքիա
Ռիո 2016
Հոդվածներ
Այլ
Ըմբշամարտ
Ծանրամարտ
Բռնցքամարտ
Շախմատ
Ֆուտբոլ
Բիզնես
Ընտրություններ 2012
Հատուկ նախագծեր
 
Գլխավոր էջ  |  Նորություններ
© Copyright Mediamax LLC 1999-2017