Ամբողջական տարբերակ
MediaMax
Հայ  |  Руc  |  Eng
> Հասարակություն
ԱԻՆ-ի աջակցությամբ Ճամբարակի դպրոցում թաքստոց է կառուցվել
13.06 13:29
Երեւան: Մեդիամաքս: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ջանքերով եւ Ճամբարակի քաղաքապետի աջակցությամբ Ճամբարակի թիվ 1 միջնակարգ դպրոցի տարածքում կառուցվել է թաքստոց:

Թաքստոցը նախատեսված է հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտելու դեպքում սահմանամերձ համայնքի երեխաների անվտանգությունն ապահովելու համար:

Թաքստոցում կարող է պատսպարվել առավելագույնը 20 մարդ: Սահմանամերձ համայնքներում թաքստոցների կառուցման նախաձեռնությունն ունի շարունակական բնույթ:

ԱԻՆ-ում նշել են, որ մոտ ապագայում նմանօրինակ թաքստոց կկառուցվի նաեւ Վահան գյուղում:

<< վերադառնալ
Գլխավոր էջ
Սպորտ
Քաղաքականություն
Արտաքին քաղաքականություն
Բանակ եւ Ոստիկանություն
ԼՂՀ
Տարածաշրջան
Աշխարհում
Երեւան
Հասարակություն
Կրթություն
Մեդիա
Գիտություն
Հայաստան-Թուրքիա
Ռիո 2016
Հոդվածներ
Այլ
Ըմբշամարտ
Ծանրամարտ
Բռնցքամարտ
Շախմատ
Ֆուտբոլ
Բիզնես
Ընտրություններ 2012
Հատուկ նախագծեր
 
Գլխավոր էջ  |  Նորություններ
© Copyright Mediamax LLC 1999-2017