Ամբողջական տարբերակ
MediaMax
Հայ  |  Руc  |  Eng
> Հասարակություն
Տոնոյանն ու Կիտաոկան Երեւանում հետեւել են հրշեջների աշխատանքին
14.06 15:38
Երեւան: Մեդիամաքս: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանն ու Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության (JICA) նախագահ Շինիչի Կիտաոկան այսօր այցելել են Երեւան քաղաքի փրկարար ուժերի վարչության N8 հրշեջ-փրկարարական ջոկատ:

Շինիչի Կիտաոկան ծանոթացել է 2010թ. Ճապոնիայի կառավարության կողմից ԱԻՆ-ին նվիրած հրշեջ-փրկարարական մեքենաների գործունեությանը, որոնցից 4-ը շահագործվում է ԵՓՎ N8 ՀՓՋ-ի կողմից:

Հայ փրկարարները հանդիսավոր ցուցադրությամբ ներկայացրել են մեքենաների բնութագրերը եւ հնարավորությունները, ինչպես նաեւ Երեւան քաղաքի պայմաններում դրանց շահագործման առանձնահատկությունները:

Շինիչի Կիտաոկան գոհունակություն է հայտնել հայ հրշեջ-փրկարարների կողմից մեքենաների արդյունավետ շահագործման կապակցությամբ:

2010թ. Ճապոնիայի կառավարությունը ՀՀ ԱԻՆ-ին նվիրել է 28 նոր ու ժամանակակից հրշեջ մեքենա:

2016թ. Ճապոնիայի կառավարությունը ԱԻՆ-ին է տրամադրել նաեւ «Միթսուբիշի» մակնիշի 6 նոր ավտոմեքենա, որոնք արտակարգ իրավիճակներում ծառայում են որպես շարժական կառավարման եւ հոգեբանական օգնության ցուցաբերման կետեր:

Քննարկվում է առաջիկայում Հայաստանին եւս 39 նոր հրշեջ մեքենա եւ ավտոսանդուղք տրամադրելու հարցը:

<< վերադառնալ
Գլխավոր էջ
Սպորտ
Քաղաքականություն
Արտաքին քաղաքականություն
Բանակ եւ Ոստիկանություն
ԼՂՀ
Տարածաշրջան
Աշխարհում
Երեւան
Հասարակություն
Կրթություն
Մեդիա
Գիտություն
Հայաստան-Թուրքիա
Ռիո 2016
Հոդվածներ
Այլ
Ըմբշամարտ
Ծանրամարտ
Բռնցքամարտ
Շախմատ
Ֆուտբոլ
Բիզնես
Ընտրություններ 2012
Հատուկ նախագծեր
 
Գլխավոր էջ  |  Նորություններ
© Copyright Mediamax LLC 1999-2017