Ամբողջական տարբերակ
MediaMax
Հայ  |  Руc  |  Eng
> Հասարակություն
Քաղաքացիները կարող են մասնակցել իրավական ակտերի մշակմանը
15.06 12:10

Երեւան: Մեդիամաքս: ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը կառավարության այսօրվա նիստում անդրադարձել է հունվարին ներդրված էլեկտրոնային ժողովրդավարության գործիքի՝ www.e-draft.am կայքի աշխատանքին, որտեղ հանրային քննարկման են դրվում ՀՀ օրենքների եւ կառավարության որոշումների նախագծերը:

«Այս հարթակը թույլ է տալիս ակտիվ մասնակցություն ունենալ կառավարությունում առկա օրենսդրական նախաձեռնությունների աշխատանքներին, ներկայացնել իրենց առաջարկություններն ու դիտողությունները՝ արդյունքում ապահովելով հանրային քննարկման ու հասարակության հետ հետադարձ կապի ապահովման մեխանիզմ»,- ասել է վարչապետը՝ մյուս կողմից նշելով, որ ոչ բոլոր գերատեսչություններն են ապահովում իրավական ակտերի նախագծերի առկայությունը հարթակում:

Վարչապետը կառավարության բոլոր անդամներին հանձնարարել է խստորեն հետեւել հանրային քննարկմանը ենթակա ՀՀ օրենքների եւ կառավարության որոշման նախագծերի՝ www.e-draft.am-ում տեղադրած լինելու, ինչպես նաեւ կայքի միջոցով տրամադրված փաստաթղթերը ՀՀ կառավարության աշխատակազմին ներկայացնելու պարտադիր պահանջին:

Արդարադատության նախարարին էլ հանձնարարվել է մեկամսյա ժամկետում իրականացնել լուսաբանման աշխատանք՝ քաղաքացիական հասարակությանն ու գործարար համայնքին իրազեկելով նշված հարթակի առկայության եւ հնարավորությունների մասին:

<< վերադառնալ
Գլխավոր էջ
Սպորտ
Քաղաքականություն
Արտաքին քաղաքականություն
Բանակ եւ Ոստիկանություն
ԼՂՀ
Տարածաշրջան
Աշխարհում
Երեւան
Հասարակություն
Կրթություն
Մեդիա
Գիտություն
Հայաստան-Թուրքիա
Ռիո 2016
Հոդվածներ
Այլ
Ըմբշամարտ
Ծանրամարտ
Բռնցքամարտ
Շախմատ
Ֆուտբոլ
Բիզնես
Ընտրություններ 2012
Հատուկ նախագծեր
 
Գլխավոր էջ  |  Նորություններ
© Copyright Mediamax LLC 1999-2017