Ամբողջական տարբերակ
MediaMax
Հայ  |  Руc  |  Eng
> Հասարակություն
ԱԻՆ-ը պարզաբանել է Սեյսմիկ ծառայության համակարգի օպտիմալացումը
16.06 11:18
Երեւան: Մեդիամաքս: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը պարզաբանում է տարածել Սեյսմիկ պաշտպանության ծառայության համակարգի օպտիմալացման վերաբերյալ կառավարության որոշման նախագծի կապակցությամբ:

«1988թ. Սպիտակի երկրաշարժից հետո ձեւավորվեց սեյսմիկ մոնիթորինգի Ազգային դիտացանցի համակարգը: Այսօր այն կարիք ունի արդիականացման եւ համապատասխանեցման միջազգային բարձր չափանիշներին: Սեյսմիկ մոնիթորինգի համակարգի օպտիմալացումն իրականացվում է ՀՀ ԱԻՆ «Սեյսմիկ պաշտպանության ծառայություն» գործակալության եւ վերը թվարկված պետական ոչ առեւտրային կազմակերպությունների գույքագրման, նրանց գործառույթների ու խնդիրների արդիականացման եւ կիրառվող տեխնոլոգիաների թվայնացման նպատակով:

Oպտիմալացվում են ոչ թե մասնագիտական գործունեություն իրականացնող ստորաբաժանումները, այլ ադմինիստրատիվ ապարատը. միավորվելու են միմյանց գործառույթները կրկնող ստորաբաժանումները, ինչը հնարավորություն կտա ավելի արդյունավետ կառավարել վերոնշյալ ՊՈԱԿ-ներին տրամադրվող ֆինանսական ռեսուրսները եւ մարդկային ներուժը, նվազեցնել ծախսը: Հիմնականում կրճատվում են թափուր հաստիքները, այլ ոչ թե՝ աշխատակիցները»,- ասված է հաղորդագրությունում:

ԱԻՆ-ում նշել են, որ նախատեսվում է բարելավել եւ արդիականացնել իրականացվող սեյսմիկ հետազոտությունների որակը, որպեսզի դրանց հիման վրա հետագայում հնարավոր լինի կանխատեսումներ անել:

<< վերադառնալ
Գլխավոր էջ
Սպորտ
Քաղաքականություն
Արտաքին քաղաքականություն
Բանակ եւ Ոստիկանություն
ԼՂՀ
Տարածաշրջան
Աշխարհում
Երեւան
Հասարակություն
Կրթություն
Մեդիա
Գիտություն
Հայաստան-Թուրքիա
Ռիո 2016
Հոդվածներ
Այլ
Ըմբշամարտ
Ծանրամարտ
Բռնցքամարտ
Շախմատ
Ֆուտբոլ
Բիզնես
Ընտրություններ 2012
Հատուկ նախագծեր
 
Գլխավոր էջ  |  Նորություններ
© Copyright Mediamax LLC 1999-2017