Ամբողջական տարբերակ
MediaMax
Հայ  |  Руc  |  Eng
> Հասարակություն
Սեյսմիկ վտանգի մասին պետք է վաղ ազդարարել, ասել է նախարարը
16.06 13:53
Երեւան: Մեդիամաքս: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանն այսօր ասել է, որ Հայաստանը Սեյսմիկ պաշտպանության ծառայության մոնիթորինգային համակարգով եւ հետազոտություններով պետք է կարողանա պատշաճ ներկայացվածություն ունենալ միջազգային հարթակում:

«Մենք պետք է հասնենք սեյսմիկ վտանգը կանխատեսելու եւ այդ մասին բնակչությանը վաղ ազդարարելու կարողության»,- ասել է նախարարը «ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության ծառայություն» գործակալության ղեկավար կազմի հետ խորհրդակցության ժամանակ:

Դավիթ Տոնոյանի խոսքով՝ օպտիմալացման արդյունքում նախատեսվում է նաեւ ակտիվացնել միջազգային համագործակցությունը: Ըստ նախարարի՝ դրամաշնորհային մեծ ծրագրերից չզրկվելու համար հայկական կողմը պետք է կարողանա ապահովել արժանավայել համաֆինանսավորում:

Նախատեսվում է միջոցներ ուղղել թիրախային խոցելի խմբերի հետ տարվող աշխատանքներին (երեխաներ, ծերեր, կանայք, հաշմանադամություն ունեցող անձիք եւ այլն): Մասնավորապես՝ դպրոցներում, մանկապարտեզներում, մանկատներում, հատուկ կարիքներ ունեցող երեխաների համար նախատեսված դպրոցներում ուսումնական աշխատանքներ իրականացնել երկրաշարժի ժամանակ վարքականոնների վերաբերյալ, ինչպես նաեւ՝ ուսումնական ձեռնարկներ մշակել տարբեր թիրախային լսարանների համար: 

Անդրադառնալով ոլորտում առկա կադրային խնդրին՝ Դավիթ Տոնոյանը նշել է, որ լավագույն մասնագետներին ներգրավելու համար հարկավոր են ֆինանսական միջոցներ: Նախարարը հանձնարարել է օպտիմալացման արդյունքում նախատեսվող ծրագրում ներառել, այսպես կոչված, «Խրախուսման ֆոնդ» հասկացությունը, ինչը թույլ կտա համակարգ ներգրավել ոլորտի լավագույն մասնագետներին:

<< վերադառնալ
Գլխավոր էջ
Սպորտ
Քաղաքականություն
Արտաքին քաղաքականություն
Բանակ եւ Ոստիկանություն
ԼՂՀ
Տարածաշրջան
Աշխարհում
Երեւան
Հասարակություն
Կրթություն
Մեդիա
Գիտություն
Հայաստան-Թուրքիա
Ռիո 2016
Հոդվածներ
Այլ
Ըմբշամարտ
Ծանրամարտ
Բռնցքամարտ
Շախմատ
Ֆուտբոլ
Բիզնես
Ընտրություններ 2012
Հատուկ նախագծեր
 
Գլխավոր էջ  |  Նորություններ
© Copyright Mediamax LLC 1999-2017