Ամբողջական տարբերակ
MediaMax
Հայ  |  Руc  |  Eng
> Հասարակություն
Բացվել է The Armenian Interest վերլուծական կենտրոնը
16.06 16:40
Երեւան: Մեդիամաքս: Այսօր Երեւանում կայացել է The Armenian Interest վերլուծական կենտրոնի շնորհանդեսը, որի նպատակը գլոբալ գիտավերլուծական հարթակի ձեւավորումն է միջազգային հարաբերություններում հայկական շահերի բացահայտման, վերագիտակցման եւ առաջ մղման համար:

«Այսօր գաղափարը ամենավտանգավոր զենքն է: Եթե չկան գաղափարներ, քեզ հետ հաշվի չեն նստում: Եթե քեզ հետ հաշվի չեն նստում, դառնում ես քաղաքականության օբյեկտ, այլ ոչ թե սուբյեկտ»,- նշել է The Armenian Interest-ի ղեկավար Արեգ Գալստյանը:

Կենտրոնի կայքում հրապարակվում են հայաստանյան եւ միջազգային առաջատար փորձագետների, քաղաքական, դիվանագիտական, հասարակական եւ մշակութային գործիչների վերլուծությունները, հարցազրույցները, մեկնաբանություններն ու զեկույցները:

Ինչպես նշել է The Armenian Interest-ի կայքի գլխավոր խմբագիր Սերգեյ Մելքոնյանը, կայքում արդեն հրապարակվել են հայ հեղինակների նյութեր, ովքեր աշխատում են ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի առաջատար համալսարաններում:

Կենտրոնն իրականացնում է կրթական ծրագրեր, որոնց շրջանակներում կազմակերպվում են առավել արդիական խնդիրների վերաբերյալ սեմինարներ, հատուկ դասընթացներ, քննարկումներ: Կազմակերպությունը ծավալում է նաեւ խորհրդատվական գործունեություն՝ հասարակական, քաղաքական եւ տնտեսական խնդիրների վերաբերյալ տրամադրելով փորձագիտական գնահատականներ:

The Armenian Interest-ը համագործակցում է պետական եւ հասարակական գիտակրթական կառույցների եւ անհատների հետ՝ ինչպես Հայաստանում, այնպես էլ արտերկրում:

«Մենք մեզ չենք հակադրում պետությանը կամ էլ պետական կառույցներին, չենք փնտրում մրցակիցներ եւ բաց ենք համագործակցության համար»,- նշել է Արեգ Գալստյանը:

<< վերադառնալ
Գլխավոր էջ
Սպորտ
Քաղաքականություն
Արտաքին քաղաքականություն
Բանակ եւ Ոստիկանություն
ԼՂՀ
Տարածաշրջան
Աշխարհում
Երեւան
Հասարակություն
Կրթություն
Մեդիա
Գիտություն
Հայաստան-Թուրքիա
Ռիո 2016
Հոդվածներ
Այլ
Ըմբշամարտ
Ծանրամարտ
Բռնցքամարտ
Շախմատ
Ֆուտբոլ
Բիզնես
Ընտրություններ 2012
Հատուկ նախագծեր
 
Գլխավոր էջ  |  Նորություններ
© Copyright Mediamax LLC 1999-2017