Ամբողջական տարբերակ
MediaMax
Հայ  |  Руc  |  Eng
> Հասարակություն
Իտալիան կաջակցի ՀՀ քաղպաշտպանության ոլորտի բարեփոխումներին
19.06 15:22
Երեւան: Մեդիամաքս: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանն այսօր ընդունել է Հայաստանում Իտալիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Ջովաննի Ռիչուլլիին:

ԱԻՆ-ում նշել են, որ հանդիպմանը քննարկվել են արտակարգ իրավիճակների եւ քաղաքացիական պաշտպանության ոլորտներում հայ-իտալական համագործակցության ընդլայնման եւ խորացման հնարավորությունները:

Նախատեսվում է երկու երկրների տարածքում տեղի ունեցած բնական եւ տեխնածին աղետների կանխատեսման, կանխարգելման, նվազեցման բնագավառում երկկողմանի համագործակցության ապահովում: Այն ներառում է  գիտատեխնիկական տեղեկատվության փոխանակում, սեյսմիկ ռիսկի նվազեցմանն ուղղված ռազմավարության եւ մեթոդների մշակում, փորձագետների աշխատանքների արդյունքների փոխանակում եւ փորձագետների փոխայցելություններ:

Դավիթ Տոնոյանն ընդգծել է երկու երկրների միջեւ համագործակցության լայն հնարավորությունները քաղաքացիական պաշտպանության ոլորտում՝ շեշտելով, որ Իտալիայի մեծ փորձն առաջին բժշկական օգնության եւ հոգեբանական օգնության կազմակերպման հարցում կարող է բավական օգտակար լինել Հայաստանում քաղպաշտպանության ոլորտում իրականացվող բարեփոխումների գործընթացին:

Նախնական պայմանավորվածություն է ձեռք բերվել նաեւ Իտալական Կարմիր Խաչի հետ հնարավոր համագործակցության շուրջ:

<< վերադառնալ
Գլխավոր էջ
Սպորտ
Քաղաքականություն
Արտաքին քաղաքականություն
Բանակ եւ Ոստիկանություն
ԼՂՀ
Տարածաշրջան
Աշխարհում
Երեւան
Հասարակություն
Կրթություն
Մեդիա
Գիտություն
Հայաստան-Թուրքիա
Ռիո 2016
Հոդվածներ
Այլ
Ըմբշամարտ
Ծանրամարտ
Բռնցքամարտ
Շախմատ
Ֆուտբոլ
Բիզնես
Ընտրություններ 2012
Հատուկ նախագծեր
 
Գլխավոր էջ  |  Նորություններ
© Copyright Mediamax LLC 1999-2017