Ամբողջական տարբերակ
MediaMax
Հայ  |  Руc  |  Eng
> Հասարակություն
Մալկովիչը Երեւանում Նարեկացի է ընթերցել
12.10 12:49
Երեւան: Մեդիամաքս: Հոկտեմբերի 11-ին Արամ Խաչատրյանի 5-րդ միջազգային փառատոնի մեկնարկի համերգի ընթացքում հոլիվուդյան հայտնի դերասան Ջոն Մալկովիչը ընթերցել մի հատված Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգության» պոեմից:

Նախ, Ալֆրեդ Շնիտկեի դաշնամուրի եւ լարային նվագախմբի համար գրված կոնցերտի հնչյունների ներքո Մալկովիչը ներկայացրեց արգենտինացի գրող Էռնեստո Սաբատոյի «Հերոսների եւ գերեզմանների մասին» նովելի «Հաղորդագրություն կույրերի մասին» գլուխը։

Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի հետ հանդես է եկել դաշնակահարուհի Անաստասիա Տերենկովան։

Հոլիվուդի լեգենդը նաեւ անակնկալ էր պատրաստել՝ ներկայացնելով հատված Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգության» պոեմի անգլերեն թարգմանությունից։ Նարեկյան ընթերցանությունն ուղեկցվում էր կոմպոզիտոր Վարդ Մանուկյանի «Խոստովանություն» սիմֆոնիայի հնչյուններով։

Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանն ասել է, որ Մալկովիչի կողմից հայկական գրական ստեղծագործության ընթերցում ի սկզբանե նախատեսված չէր, դերասանն ինքն է ցանկություն հայտնել կատարել որեւէ հայկական գործ։

Փառատոնի կազմակերպիչների կողմից առաջարկվել է Նարեկացու «Մատյան ողբերգության» պոեմը, եւ մեծ է եղել զարմանքը, երբ տեղեկացել են, որ Մալկովիչը տեղյակ է միջնադարյան հայ մեծ բանաստեղծի եւ փիլիսոփայի արվեստին, ավելին, շատ լավ պատկերացնում էր, թե «Նարեկի» որ հատվածն է ընթերցելու։

Փառատոնի բացման համերգին հնչել է նաեւ Էդվարդ Միրզոյանի լարայինների եւ գոսերի սիմֆոնիան (գոսերի մենանվագը՝ Էդուարդ Պապոյանի)։

Ջոն Մալկովիչի երեւանյան բացառիկ համերգի պաշտոնական գործընկերն էր լեգենդար Արարատ հայկական կոնյակը:

<< վերադառնալ
Գլխավոր էջ
Սպորտ
Քաղաքականություն
Արտաքին քաղաքականություն
Բանակ եւ Ոստիկանություն
ԼՂՀ
Տարածաշրջան
Աշխարհում
Երեւան
Հասարակություն
Կրթություն
Մեդիա
Գիտություն
Հայաստան-Թուրքիա
Ռիո 2016
Հոդվածներ
Այլ
Ըմբշամարտ
Ծանրամարտ
Բռնցքամարտ
Շախմատ
Ֆուտբոլ
Բիզնես
Ընտրություններ 2012
Հատուկ նախագծեր
 
Գլխավոր էջ  |  Նորություններ
© Copyright Mediamax LLC 1999-2017