Ամբողջական տարբերակ
MediaMax
Հայ  |  Руc  |  Eng
> Ընտրություններ 2012
Ոստիկանությունը ներկայացրել է ընտրողների թվի աճի պատճառները
30.03 09:39
Երեւան: Մեդիամաքս: Ոստիկանությունը հայտարարել է, որ ՀՀ ընտրողների ռեգիստրի ցուցակների արհեստական ուռճացման մասին պնդումները չեն համապատասխանում իրականությանը:

Հայտարարության մեջ նշված է, որ 2008 թ. փետրվարի 18-ին կայացած ՀՀ նախագահի ընտրությունների ժամանակ ընտրողների ռեգիստրում ընդգրկված է եղել 2.311.917 ընտրող:

2012 թ. մայիսին կայանալիք ԱԺ ընտրություններին մասնակցելու համար 15.02.2012թ. դրությամբ, ընտրողների ռեգիստրում ընդգրկվել է 2.482.000 քաղաքացի, այսինքն` 170.083-ով ավելի:

Ոստիկանությունը նշել է, որ աճը պայմանավորված է նրանով, որ 185.236 ընտրողների 18 տարին լրացել է 2008 թ. փետրվարի 19-ից հետո, եւս 174.378 ընտրողներ բնակչության պետական ռեգիստրում հաշվառվել են 2008 թ. փետրվարի 18-ից հետո:

Ոստիկանությունը նշել է նաեւ, որ 2008 թ. փետրվարի 18-ին կայացած ՀՀ Նախագահի ընտրությունների ընտրողների ռեգիստրում ընդգրկված` թվով 188.626 ընտրողներ չեն ընդգրկվել 2012 թ. ՀՀ ԱԺ ընտրությունների ցուցակներում` հաշվառումից հանվելու կապակցությամբ, այդ թվում` 122.434-ը մահվան պատճառով:

“Այսպիսով, 2008 թ. փետրվարի 19-ից հետո ընտրողների ռեգիստրից դուրս եկած և նոր ընդգրկված ընտրողների 2012 թ. փետրվարի 15-ի դրությամբ կազմող քանակական տարբերությունը համապատասխանում է փաստացի վիճակին”, - եզրափակել է ոստիկանությունը:

<< վերադառնալ
Գլխավոր էջ
Սպորտ
Քաղաքականություն
Արտաքին քաղաքականություն
Բանակ եւ Ոստիկանություն
ԼՂՀ
Տարածաշրջան
Աշխարհում
Երեւան
Հասարակություն
Կրթություն
Մեդիա
Գիտություն
Հայաստան-Թուրքիա
Ռիո 2016
Հոդվածներ
Այլ
Ըմբշամարտ
Ծանրամարտ
Բռնցքամարտ
Շախմատ
Ֆուտբոլ
Բիզնես
Ընտրություններ 2012
Հատուկ նախագծեր
 
Գլխավոր էջ  |  Նորություններ
© Copyright Mediamax LLC 1999-2018