Ամբողջական տարբերակ
MediaMax
Հայ  |  Руc  |  Eng
> Ընտրություններ 2012
ՀԱԿ ներկայացուցիչ. «Մարդիկ տրամադրված չեն վաճառել իրենց ձայները»
05.04 13:30
Երեւան: Մեդիամաքս: Հայ ազգային կոնգրեսի (ՀԱԿ) ներկայացուցիչ Վահագն Խաչատրյանը այսօր ասել է, որ Հայաստանի բնակչության շրջանում նախընտրական տրամադրությունները լուրջ փոփոխությունների են ենթարկվել:

«Մարդիկ փոփոխությունների կարիք ունեն եւ ի տարբերություն 2007-ի ընտրությունների, տրամադրված չեն վաճառել իրենց ձայները: Ընտրողների մեջ արթնացել է արժանապատվության զգացողությունը», - ասել է Վահագն Խաչատրյանը:

Նա համոզմունք է հայտնել, որ իշխանությունները չեն պատրաստվում օրինական ընտրությունների:

«Իշխանությունները գիտեն, որ չունեն անհրաժեշտ ընտրազանգված եւ սկսում են սոցիալական նախագծեր իրականացնել ոչ թե կառավարության, այլ Հանրապետական կուսակցության անունից, այսպիսով` փորձելով հավաքել ընտրողների ձայներ», - ասել է Վահագն Խաչատրյանը, հավելելով, որ իր կարծիքով այսօր ՀՀԿ աջակցությունը բնակչության մեջ կազմում է առավելագույնը 10%:

Փաստը, որ իշխանությունները չեն պատրաստվում արդար ընտրությունների, ըստ Վահագն Խաչատրյանի, ապացուցում են նաեւ ընտրացուցակները, որտեղ ընդգրկված են Հայաստանից 6 ամիս եւ ավելի բացակայող մարդիկ, որոնք պետք է ընտրելու իրավունք չունենային:

Պատասխանելով Ժառանգություն-Ազատ դեմոկրատներ դաշինքի կողմից բոլոր ընտրատարածքներում ընդդիմության կողմից միասնական մեծամասնական թեկնածու առաջադրելու առաջարկի վերաբերյալ Մեդիամաքս-ի հարցին, Վահագն Խաչատրյանը չի բացառել դրա հնարավորությունը, նշելով սակայն, որ այժմ, երբ արդեն ձեւավորված են բոլոր նախընտրական ցուցակները, այս գործընթացը բարդացել է, եւ «ներկայումս բոլոր ընդդիմադիր ուժերի համար առաջնահերթ պետք է լինի ընտրակեղծիքների դեմ համատեղ պայքարը»:

<< վերադառնալ
Գլխավոր էջ
Սպորտ
Քաղաքականություն
Արտաքին քաղաքականություն
Բանակ եւ Ոստիկանություն
ԼՂՀ
Տարածաշրջան
Աշխարհում
Երեւան
Հասարակություն
Կրթություն
Մեդիա
Գիտություն
Հայաստան-Թուրքիա
Ռիո 2016
Հոդվածներ
Այլ
Ըմբշամարտ
Ծանրամարտ
Բռնցքամարտ
Շախմատ
Ֆուտբոլ
Բիզնես
Ընտրություններ 2012
Հատուկ նախագծեր
 
Գլխավոր էջ  |  Նորություններ
© Copyright Mediamax LLC 1999-2018