Ամբողջական տարբերակ
MediaMax
Հայ  |  Руc  |  Eng
> Ընտրություններ 2012
Ընտրությունների օրը հանգիստ ու խաղաղ կլինի, կարծում է Կարեն Անդրեասյանը
06.04 12:59
Երեւան: Մեդիամաքս: Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը կարծում է, որ մայիսի 6-ին` խորհրդարանական ընտրությունների օրը, հանգիստ ու խաղաղ է լինելու:

Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, Կարեն Անդրեասյանը նման կարծիք է հայտնել այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ: 

“Նախորդ ընտրություններին մենք տեսանք, որ հիմնական խնդիրները ծագեցին հենց ընտրության օրը եւ կապված էին քվեների հաշվման հետ: Ես ենթադրում եմ, որ այս ընտրություններին խնդիրները կլինեն նախընտրական՝ քարոզչական շրջանում”,-  ասել է օմբուդսմենը:

Նրա խոսքով, այս ընտրությունների հիմնական փորձությունը կլինի այն, որպեսզի այս կամ այն քաղաքական ուժի կողմից ընտրությունների ընթացքի հետ կապված առաջ քաշվող մեղադրանքներն արտահայտվեն առաջին հերթին իրավական դաշտում:

Կարեն Անդրեասյանը հորդորել է քաղաքական ուժերին իրենց բողոքը փողոցներ տեղափոխելուց բացի օգտվել նաեւ իրավական դաշտի առաջարկած մեխանիզմներից:

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը նշել է, որ այս ընտրություններում կցանկանար տեսնել գաղափարական պայքար, սակայն ընդգծել է, որ նման բան դեռ չի ակնկալում:
 
Նա նաեւ հավելել է, որ ազատ ընտրությունների ապահովում է սպասում ՀՀ ոստիկանապետից, գլխավոր դատախազից, Կենտրոնական ընտրական հանձնաժողովից:

Օմբուդսմենը նաեւ նշել է, որ ՄԻՊ գրասենյակը ընտրական գործընթացում լիազորված է իրականացնել խորհրդատվական ու դիտորդական գործունեություն: Նա տեղեկացրել է, որ ՄԻՊ գրասենյակի 20 շրջիկ մեքենաները պատրաստ կլինեն արագ արձագանքել ընտրախախտումների մասին ահազանգերին: Այդ նպատակով ակտիվ գործելու է նաեւ ՄԻՊ անվճար թեժ գիծը՝ 116 հեռախոսահամարով:

<< վերադառնալ
Գլխավոր էջ
Սպորտ
Քաղաքականություն
Արտաքին քաղաքականություն
Բանակ եւ Ոստիկանություն
ԼՂՀ
Տարածաշրջան
Աշխարհում
Երեւան
Հասարակություն
Կրթություն
Մեդիա
Գիտություն
Հայաստան-Թուրքիա
Ռիո 2016
Հոդվածներ
Այլ
Ըմբշամարտ
Ծանրամարտ
Բռնցքամարտ
Շախմատ
Ֆուտբոլ
Բիզնես
Ընտրություններ 2012
Հատուկ նախագծեր
 
Գլխավոր էջ  |  Նորություններ
© Copyright Mediamax LLC 1999-2018