Ամբողջական տարբերակ
MediaMax
Հայ  |  Руc  |  Eng
> Ընտրություններ 2012
Gallup-ը մայիսի 6-ին exit poll կիրականացնի Հայաստանում
10.04 13:34
Երեւան: Մեդիամաքս: Gallup International Association ընկերությունը մայիսի 6-ին՝ խորհրդարանական ընտրությունների օրը, Հայաստանում կիրականացնի exit poll՝ պարզելու ընտրությանը մասնակցած ՀՀ քաղաքացիների քաղաքական նախասիրությունները:

Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, այսօր Երեւանում “Արմենիա” հեռուստաընկերությունը եւ Gallup International Association ընկերությունը համապատասխան պայմանագիր են ստորագրել:
 
Պայմանագրի համաձայն, նախընտրական քարոզարշավի ընթացքում Gallup International Association ընկերությունը կիրականացնի նաեւ սոցիոլոգիական հարցում, որի արդյունքները կհրապարակի ապրիլի 27-ից ոչ ուշ:

“Եվ սոցիոլոգիական հարցումը, եւ exit poll-ը կիրականացվեն երկրի ողջ տարածքում:  Մենք հավատում ենք, որ Հայաստանն այն երկիրներից է, որտեղ կան անհրաժեշտ պայմաններ exit poll անցկացնելու համար”,- ասել է  Gallup International Association ընկերության փոխնախագահ Կոնչո Ստոյչեւը:

Նրա խոսքով, Exit poll-ի պարագայում արդյունքների շեղումը կկազմի 1-2 %: Սրանից ելնելով՝ ընկերության փոխնախագահը նշել է, որ Exit poll-ի արդյունքները, հավանաբար, ավելի կհետաքրքրեն այն կուսակցություններին, որոնք խնդիր ունեն ընտրություններում հաղթահարել 5%-ի շեմը:

“Exit poll-ն ընտրական գործընթացի թափանցիկությունն ապահովող երաշխիքներից մեկն է”,- հավելել է  Կոնչո Ստոյչեւը:

Exit poll-ի իրականացման համար ընտրությունների օրը ընտրատեղամասերում կաշխատեն Gallup International Association ընկերության 400-450 ներկայացուցիչներ:
 
Կոնչո Ստոյչեւը նշել է, որ Exit poll-ի արդյունքները “Արմենիա” հեռուստաընկերության եթերում կհրապարակվեն միայն ընտրատեղամասերի փակումից հետո:

<< վերադառնալ
Գլխավոր էջ
Սպորտ
Քաղաքականություն
Արտաքին քաղաքականություն
Բանակ եւ Ոստիկանություն
ԼՂՀ
Տարածաշրջան
Աշխարհում
Երեւան
Հասարակություն
Կրթություն
Մեդիա
Գիտություն
Հայաստան-Թուրքիա
Ռիո 2016
Հոդվածներ
Այլ
Ըմբշամարտ
Ծանրամարտ
Բռնցքամարտ
Շախմատ
Ֆուտբոլ
Բիզնես
Ընտրություններ 2012
Հատուկ նախագծեր
 
Գլխավոր էջ  |  Նորություններ
© Copyright Mediamax LLC 1999-2018