Ամբողջական տարբերակ
MediaMax
Հայ  |  Руc  |  Eng
> Ընտրություններ 2012
Ընտրություններն անցել են պատշաճ մակարդակով, ասել է Դավիթ Հարությունյանը
08.05 12:44
Երեւան: Մեդիամաքս: ՀՀԿ նախընտրական շտաբի ղեկավարի տեղակալ, ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության ղեկավարը Դավիթ Հարությունյանն այսօր ասել է, որ մայիսի 6-ին կայացած \"ընտրություններն իրապես անցան շատ պատշաճ մակարդակով”:

“Իհարկե, դա չի նշանակում, որ չեն եղել ուղղումներ, սակայն բացթողումները պետք է հաշվի առնվեն, որպեսզի հաջորդ ընտրությունները կարողանանք էլ ավելի բարձր որակով անցկացնել՝ շտկելով այդ բացթողումները”, - ասել է նա Մեդիամաքս-ի հետ զրույցում:
 
Դավիթ Հարությունյանը կարծիք է հայտնել, որ դիտորդների գնահատականները, ընդհանուր առմամբ, դրական էին: Նա նշել է, որ ընտրությունները քննարկման առարկա կդառնան ԵԽԽՎ-ի մշտական կոմիտեի (PACE Standing Committee) նիստի ժամանակ, որը տեղի կունենա հունիսին Տիրանայում:
 
Նախնական տվյալներով, Ազգային Ժողովում Հայաստանի հանրապետական կուսակցությունը կունենա 68 պատգամավոր:

<< վերադառնալ
Գլխավոր էջ
Սպորտ
Քաղաքականություն
Արտաքին քաղաքականություն
Բանակ եւ Ոստիկանություն
ԼՂՀ
Տարածաշրջան
Աշխարհում
Երեւան
Հասարակություն
Կրթություն
Մեդիա
Գիտություն
Հայաստան-Թուրքիա
Ռիո 2016
Հոդվածներ
Այլ
Ըմբշամարտ
Ծանրամարտ
Բռնցքամարտ
Շախմատ
Ֆուտբոլ
Բիզնես
Ընտրություններ 2012
Հատուկ նախագծեր
 
Գլխավոր էջ  |  Նորություններ
© Copyright Mediamax LLC 1999-2017