Ամբողջական տարբերակ
MediaMax
Հայ  |  Руc  |  Eng
> Ընտրություններ 2012
“Ընտրությունը քոնն է” ՀԿ-ն արձանագրել է “մտահոգիչ փաստեր”
08.05 13:24
Երեւան: Մեդիամաքս: \"Ընտրությունը քոնն է” հասարակական կազմակերպության նախագահ Հարություն Համբարձումյանն այսօր ասել է, որ մայիսի 6-ի ընտրությունների ընթացքում իրենց դիտորդներն արձանագրել են \"մտահոգիչ փաստեր”, սակայն ստացված արդյունքների վրա դրանց ազդեցությունը գնահատել չի կարող:

Որպես այդպիսի փաստ նա առանձնացրել է որոշ ընտրատեղամասերում անհայտ անձանց կողմից ընտրողների ուղղորդումը, ընտրատեղամասերից դուրս քվեարկած անձանց հաշվառումը, ընտրատեղամասի շուրջ մարդկանց կուտակումները, եւ այլն:

“Օրինակ, Սյունիքի մարզի թիվ 38/40 ընտրատեղամասում զինծառայողները քվեարկել են իրենց հրամանատարի ներկայությամբ, ով քվեարկության ողջ ընթացքում գտնվել է ընտրատեղամասում, իսկ 41/16 ընտրատեղամասում անհայտ անձինք ուղեկցել են ընտրողներին”,- նշել է նա:

Հարություն Համբարձումյանը միաժամանակ ասել է, որ “այս ընտրությունները հեռու են կատարյալ լինելուց, սակայն նախորդ ընտրական գործընթացների համեմատ երկրում աննախադեպ աճ է գրանցվել”:

Կազմակերպության 4000 դիտորդները հետեւել են ընտրությունների գործընթացին 1975 ընտրատեղամասերում: Արձանագրված խախտումների մանրամասները ներկայացված են “Ընտրությունը քոնն է” ՀԿ պաշտոնական կայքում:

<< վերադառնալ
Գլխավոր էջ
Սպորտ
Քաղաքականություն
Արտաքին քաղաքականություն
Բանակ եւ Ոստիկանություն
ԼՂՀ
Տարածաշրջան
Աշխարհում
Երեւան
Հասարակություն
Կրթություն
Մեդիա
Գիտություն
Հայաստան-Թուրքիա
Ռիո 2016
Հոդվածներ
Այլ
Ըմբշամարտ
Ծանրամարտ
Բռնցքամարտ
Շախմատ
Ֆուտբոլ
Բիզնես
Ընտրություններ 2012
Հատուկ նախագծեր
 
Գլխավոր էջ  |  Նորություններ
© Copyright Mediamax LLC 1999-2017