Ամբողջական տարբերակ
MediaMax
Հայ  |  Руc  |  Eng
> Ընտրություններ 2012
ՀՅԴ. Ընտրությունները չարձանագրեցին ժողովրդի կամքը եւ քաղաքական ուժերի իրական հարաբերակցությունը
08.05 13:52
Երեւան: Մեդիամաքս: ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմինն այսօր հանդես է եկել հայտարարությամբ, որ «ընտրությունները չարձանագրեցին ժողովրդի կամքը եւ քաղաքական ուժերի իրական հարաբերակցությունը»:

Հայտարարության մեջ, մասնավորապես, ասված է.

«Ցավոք, ընտրությունները չարձանագրեցին ժողովրդի կամքը եւ քաղաքական ուժերի իրական հարաբերակցությունը: Պարզ դարձավ, որ համընդհանուր ընտրախախտումները ծրագրավորված էին եւ տեղի ունեցան տեղամասային կենտրոններից դուրս` մայիսի 6-ին եւ նախորդող օրերին: Իշխող կոալիցիայի անդամների անվան դիմաց գրանցվեցին բարձր արդյունքներ. նախ եւ առաջ ի հաշիվ պետական եւ վարչական լծակների ամբողջական օգտագործման ու ընտրակաշառքի վերածված աննախադեպ մեծ ֆինանսական միջոցների։ Անառարկելի փաստ է, որ ընտրակաշառքը վճռորոշ ազդեցություն ունեցավ ընտրությունների արդյունքների վրա։

Այս իրողությունը վկայում է, որ սոցիալական դժվար վիճակի մատնված,  իրավականորեն անպաշտպան, պետությունից օտարված հայ հասարակության բացարձակ մեծամասնությունը չկատարեց ազատ ու գիտակցված ընտրություն: Ժողովրդի ապաքաղաքականացումը, աղքատությունն ու թշվառությունը ընտրակաշառքի եւ ճնշումների միջոցով ապահովեցին իշխանությունների վերարտադրումը:

Սա նաեւ նշանակում է, որ քաղաքական ուժերը, այդ թվում ՀՅԴ-ն, դեռ չեն կարողացել մեր հասարակության մեջ ազատ քաղաքացու, արժանապատվորեն ընտրություն կատարողի գիտակցություն արմատավորել։
Դաշնակցությունը, որպես ինքնուրույն, հստակ սկզբունքներ դավանող քաղաքական ուժ, ընտրական արդյունքների առումով իր այս նահանջը սառնասրտորեն ձեւակերպում է որպես գործունեության նոր փուլի սկիզբ` համընդհանուր պայքարի շարունակություն մինչեւ ամբողջական իշխանափոխություն»:

<< վերադառնալ
> Նույն թեմայով
Դաշնակցությունը ներկայացված կլինի Սոցինտերնի ղեկավարությունում    08.02 12:22
ՀՅԴ-ն ընտրություններին իր մասնակցության ձեւի մասին կհայտնի քաղաքական քննարկումներից հետո     08.11 12:24
Մեկնարկում է սիրիահայերին օգնելու նպատակով ստեղծված բարեգործական նախաձեռնությունը    18.09 15:14
ՀՅԴ-ն չի բացառում միասնական ընդդիմադիր թեկնածուի առաջադրումը     10.07 13:22
ԲԿՀ-ի որոշումը սպասելի էր, ասել է ՀՅԴ պատգամավորը    24.05 12:51
Գլխավոր էջ
Սպորտ
Քաղաքականություն
Արտաքին քաղաքականություն
Բանակ եւ Ոստիկանություն
ԼՂՀ
Տարածաշրջան
Աշխարհում
Երեւան
Հասարակություն
Կրթություն
Մեդիա
Գիտություն
Հայաստան-Թուրքիա
Ռիո 2016
Հոդվածներ
Այլ
Ըմբշամարտ
Ծանրամարտ
Բռնցքամարտ
Շախմատ
Ֆուտբոլ
Բիզնես
Ընտրություններ 2012
Հատուկ նախագծեր
 
Գլխավոր էջ  |  Նորություններ
© Copyright Mediamax LLC 1999-2017