Ամբողջական տարբերակ
MediaMax
Հայ  |  Руc  |  Eng
> Ընտրություններ 2012
ԵՄ-ն ողջունել է ընտրությունների ընթացքը ու բոլոր ուժերին կոչ արել ձեռնպահ մնալ անօրինական քայլերից
08.05 18:03
Երեւան: Մեդիամաքս: Եվրոպական Հանձնաժողովի փոխնախագահ Քեթրին Էշթոնն ու Ընդլայնման ու Եվրոպական հարեւանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն այսօր համատեղ հայտարարություն են արել Հայաստանում մայիսի 6-ին կայացած ընտրությունների վերաբերյալ:

«ԵՄ-ն ծանոթացել է միջազգային դիտորդական առաքելության նախնական գնահատականներին ու եզրակացություններին` ընտրությունների անցկացման վերաբերյալ: Մենք ողջունում ենք Հայաստանի իշխանությունների ջանքերը` ուղղված այս ընտրությունների անցկացմանը այնպիսի եղանակով, որը առաջընթաց հանդիսացավ` ավելի թափանցիկ ու մրցակցային ընտրությունների ուղղությամբ: Միաժամանակ, ընտրությունները նաեւ ցույց տվեցին մի շարք խնդիրների լուծման անհրաժեշտությունը` միջազգայնորեն ճանաչված ժողովրդավարական չափանիշներին համապատասխանելու համար: Մենք ՀՀ իշխանություններին խրախուսում ենք առաջնահերթության կարգով անդրադառնալ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի կողմից մատնանշած թերություններին` 2013թ. նախագահական ընտրություններին ընդառաջ:

Մենք ողջունում ենք 6 քաղաքական ուժերի մուտքը Ազգային Ժողով: Սա դրական քայլ է Հայաստանում բազմակարծային ու ժողովրդավարական քաղաքական մշակույթ ձեւավորելու համար: ԵՄ-ն բոլոր քաղաքական ուժերին կոչ է անում ձեռնպահ մնալ անօրինական քայլերից եւ ձգտել քաղաքական երկխոսության: Կառուցողական երկխոսությունը իշխանությունների եւ ընդդիմության միջեւ շատ կարեւոր է երկրի կայունության ամրապնդման համար», - ասված է հայտարարության մեջ:

<< վերադառնալ
> Նույն թեմայով
ԵՄ-ն կրկին կոչ է անում Հայաստանին դադարեցնել Մեծամորի ատոմակայանի շահագործումը     21.03 12:37
Հայաստանը եւ ԵՄ-ն «սկզբունքորեն ավարտում են աշխատանքը բովանդակության շուրջ», ասել է Զոհրաբ Մնացականյանը    20.03 13:54
Հայաստանն ակնկալում է սկսել մուտքի արտոնագրերի ռեժիմի ազատականացման երկխոսությունը ԵՄ-ի հետ    13.02 11:42
Երեւանում բացվել է Եվրամիության Կենտրոնը    31.01 14:28
Զոհրաբ Մնացականյան. Հայաստանը հավատարիմ է ԵՄ-ի հետ բանակցությունները ավարտելու իր նպատակին    31.01 14:25
Գլխավոր էջ
Սպորտ
Քաղաքականություն
Արտաքին քաղաքականություն
Բանակ եւ Ոստիկանություն
ԼՂՀ
Տարածաշրջան
Աշխարհում
Երեւան
Հասարակություն
Կրթություն
Մեդիա
Գիտություն
Հայաստան-Թուրքիա
Ռիո 2016
Հոդվածներ
Այլ
Ըմբշամարտ
Ծանրամարտ
Բռնցքամարտ
Շախմատ
Ֆուտբոլ
Բիզնես
Ընտրություններ 2012
Հատուկ նախագծեր
 
Գլխավոր էջ  |  Նորություններ
© Copyright Mediamax LLC 1999-2017