Ամբողջական տարբերակ
MediaMax
Հայ  |  Руc  |  Eng
> Ընտրություններ 2012
Մարդկանց հոգսը թեթեւացնելը այլեւս իմ կյանքի հիմնական նպատակն է, ասել է ԲՀԿ նախագահը
08.05 19:11
Երեւան: Մեդիամաքս: ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանն այսօր հանդես է եկել ուղերձով` շնորհակալություն հայտնելով այն 450 000 քաղաքացիներին, որոնք մայիսի 6-ին իրենց ձայնը տվեցին «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը:
«Ես շնորհակալություն եմ հայտնում նաեւ բոլոր նրանց, ովքեր քվեարկեցին այլ քաղաքական ուժերի օգտին` պայմանով, որ իրենց որոշման հիմքում ունեցել են սեփական խիղճն ու համոզմունքները», - ասել է ԲՀԿ նախագահը: «Ինձ համար չկա ավելի թանկ բան` քան ժողովրդի վստահությունը: Եվ ես այդ վստահությունը սրբորեն պահելու եմ: Ինձ համար չկա ավելի կարեւոր գործ` քան մեր ժողովրդի եւ պետության առջեւ ծառացած հիմնախնդիրները լուծելը, մարդկանց հոգսը թեթեւացնելը: Սա այլեւս իմ կյանքի հիմնական նպատակն է: Ես վստահեցնում եմ, որ իմ հետագա քաղաքական բոլոր որոշումները կայացվելու են իմ թիմակիցների հետ խորհրդակցելուց եւ քննարկելուց հետ: Իսկ իմ բոլոր քաղաքական քայլերը լինելու են բաց, թափանցիկ եւ ժողովրդի կողմից ընդունելի», - ասել է Գագիկ Ծառուկյանը:
<< վերադառնալ
Գլխավոր էջ
Սպորտ
Քաղաքականություն
Արտաքին քաղաքականություն
Բանակ եւ Ոստիկանություն
ԼՂՀ
Տարածաշրջան
Աշխարհում
Երեւան
Հասարակություն
Կրթություն
Մեդիա
Գիտություն
Հայաստան-Թուրքիա
Ռիո 2016
Հոդվածներ
Այլ
Ըմբշամարտ
Ծանրամարտ
Բռնցքամարտ
Շախմատ
Ֆուտբոլ
Բիզնես
Ընտրություններ 2012
Հատուկ նախագծեր
 
Գլխավոր էջ  |  Նորություններ
© Copyright Mediamax LLC 1999-2017